Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

«Ծռությունից»` Armexit, կամ ով ինչպես է Սերժ Սարգսյանին թողնում առանց այլընտրանք

ՊՊԾ գնդի գրավման օրերին դժվար էր պատկերացնել, որ Armexit-ը կամ ապագաղութացումը դառնալու է «Սասնա ծռերի» քաղաքական պլատֆորմը: Նախ` այդ մասին որևէ հրապարակային հայտարարություն կամ պահանջ «ծռերի» կողմից դրամատիկ օրերին չի հնչել: Բացի այդ` ապագաղութացման օրակարգն ինքնին ենթադրում է արևմտյան կողմնորոշման հայտ, ինչն, իր հերթին ենթադրում է խիստ որոշակի արժեքային համակարգ, որին հակոտնյա է բռնությունն, որն առնվազն մերժելի չէ «ծռերի» համար: Այս կոնտրաստը պահպանվում է մինչև այսօր, ինչն, ի դեպ, կասկածի տակ է դնում «ծռության» այսօրվա պլատֆորմի` Armexit-ի անկեղծությունը:

Երբ ժամանակի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանն, ինչպես նաև` «Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը բարձրաձայնեցին ապագաղութացման մասին, դա նույնիսկ դրական ընկալվեց, որովհետև ցանկացած քաղաքական դիրքորոշում, անկախ իրատեսական լինելուց, նախընտրելի է զինված ապստամբության կոչերից:

Իհարկե, այս հարթության վրա էլ այլ կոնտրաստ է առաջանում, որովհետև «ծռերի» գործողությունների հետևանքով Հայաստանում կամա թե ակամա ուժեղացավ ռուսական ազդեցությունն, ինչի դեմ պայքարն այսօր առաջնահերթություն է համարվում Սեֆիլյանի և նրա կողմնակիցների կողմից: Այսօր «Սասնա ծռեր» խմբավորման կողմից տարածվել է հայտարարություն(առանձին հոդվածով հանդես է եկել նաև «Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը), որտեղ ապագաղութացումը (Armexit) համարվում է առաջնային գերնպատակ: Օրեր առաջ էլ` Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հանուն Հայաստան պետության» ճակատը ողջունել էր Հայաստան-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը` կարևորելով դրա ստորագրումը:

Ըստ էության` ակնհայտ է, որ Սեֆիլյանի կողմնակիցները ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը դիտարկում են ապագաղութացման համատեքստում, ինչը, հարկ է խոստովանել, ռացիոնալ մոտեցում է:

Մյուս կողմից` դարձյալ գործ ունենք կոնտրաստի հետ, որովհետև «ծռերն» իրենց այսօրվա հայտարարության մեջ գաղութային համակարգի մաս են համարում նաև այն ընդդիմադիրներին, որոնք մասնակցում են ընտրություններին: Առնվազն տարօրինակ մոտեցում է խմբավորման համար, որն իրեն համարում է եվրաինտեգրման կողմնակից: Մյուս կողմից` Կուր-արաքսյան հանրապետության, պատմական արդարության վերականգնման մասին պնդումները Armexit-ը դարձնում են ոչ թե ապագաղութացման խորհրդանիշ, այլ` հայկական պահանջատիրության մոդիֆիկացված դրսևորում:

Ապագաղութացման ներկայացումը` գաղափարա-քաղաքական նման բաղադրիչով, ակամայից ձեռնտու է հենց Մոսկվային` վերջինիս թույլ տալով, որպեսզի Հայաստանում ԵՏՄ ընդդիմախոսներին կամ եվրաինտեգրման կողմնակիցներին ներկայացնի մարգինալի իմիջով: Այս համատեքստում ենք բազմիցս կարևորել, որպեսզի ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության դադարեցման «Ելքի» նախաձեռնության շուրջ ձևավորվի հասարակական կոնսենսուս:

Մյուս կողմից` այնքան էլ ակնհայտ չէ, թե արդյո՞ք «Ելք»-ի նախաձեռնությունը տեղավորվում է ապագաղութացման համատեքստում: Խորհրդարանական ընդդիմության արտաքին քաղաքական կողմնորոշումները մնում են մշուշոտ` քողարկված ընդհանուր ձևակերպումների տակ: Այս իրավիճակում, ինչքան էլ պարասդոքսալ հնչի, Սերժ Սարգսյանի իշխանությունը մնում է հիմնական գործընկեր թե Մոսկվայի, և թե Բրյուսելի համար` խորհրդանշելով Հայաստանում քաղաքական այլընտրանքի բացակայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում