Apple ընկերությունը մտադիր է իր արտադրանքները՝ iPhone-ը և MacBook-ը լիովին վերամշակելի նյութերից պատրաստել: BGR-ի հաղորդմամբ՝ այս մասին արտադրողը հայտարարել է հարցազրույցում՝ նշելով, որ մտադիր է շարժվել էկոլոգիապես մաքուր արտադրության ուղղությամբ:
«Որքան գիտեմ՝ մենք միակ ընկերությունն ենք այդ ոլորտում, որը փորձում է դրանով զբաղվել: Մեծ մասը խոսում է էլեկտրոնիկան դեն նետելու մասին, բայց ոչ ոք չի ուզում այդպիսի նյութերը նորից օգտագործել նոր ապրանքներում»,- նշել է ընկերության շրջակա միջավայրի հարցերով փոխնախագահ Լիզա Ջեքսոնը: