Thursday, 28 03 2024
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ

Լոս Անջելեսի հայերին արգելում են մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին, բայց երբ փող է պետք պարտադրում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը:

– Պարոն Շարաֆյան, նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը: Ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ մասնակցություն եք ունենալու:

– Պարզ ասեմ՝ ես ոչ մի մասնակցություն չեմ ունենալու: Տեսեք՝ Լոս Անջելեսի ժողովրդին թույլ չեն տալիս մասնակցել Հայաստանի քաղաքական զարգացումներին, այդ թվում՝ ընտրություններին, բայց երբ փող է պետք գալիս, պարտադրում են, թե փող տվեք: Ստացվում է՝ մենք միայն փողի համա՞ր ենք պետք: Մենք իրավունք չունենք մասնակցելու ընտրություններին, ի՞նչ է, մենք հա՞յ չենք, մենք հայաստանցի՞ չենք, հետո ի՞նչ, որ մենք ապրում ենք Լոս Անջելեսում: Այսինքն՝ մեզ թույլ չի տրվում որևէ մասնակցություն ունենալ ընտրություններին, բայց երբ պետք է մարաթոն անցկացնեն, գալիս են՝ ճանապարհի համար, ջրի համար, չգիտեմ ում համար գումար են հավաքում: Երեք-չորս տարի է՝ չեմ մասնակցում մարաթոնին, բայց նախկինում մասնակցում էի:

– Տեսակետ կա, որ Սփյուռքին Հայաստանն անընդհատ կթու կովի տեղ է դնում՝ շարունակ մարաթոններ կազմակերպելով և գումարներ կորզելով: Համամի՞տ եք:

– Ես չեմ մասնակցում մարաթոններին: Ես չեմ նեղացել, ես երբեք իմ հայրենիքից չեմ նեղանում, իմ հայրենիքը իմ հայրենիքն է, միշտ եղել է, կա ու կլինի, բայց նման հարցերում ես չեմ մասնակցում: Նախկինում մարաթոններին լավ գումարներ էին հավաքվում՝ 18 միլիոն, 15 միլիոն, 12 միլիոն, գնում էր այդ փողը, մեկ էլ մի ամիս հետո հայտարարում էին՝ Հայաստանի ժողովուրդը վատ է ապրում, աղքատության մեջ է: Այստեղի ժողովուրդն էլ մտածում է՝ լավ, այդ գումարն ուր է գնում, երբ ժողովուրդը շարունակ վատ է ապրում: Ճանապա՞րհ են սարքում, այդ ճանապարհը սարքվում է մինչև առաջին անձրևը, մինչև առաջին ձյունը, քանդվում է, որովհետև լիարժեք գումար չի տրամադրվում ճանապարհին. եթե մեկ միլիոն տրամադրվում է, կեսն ուտում են, դա շատ լավ հասկանում ենք:

– Սփյուռքի նախարարությունը նախատեսում է 2018-ին հայրենադարձության ծրագիր սկսել, նաև հայեցակարգի ու հայրենադարձության մասին օրենք մշակել։ Արդյոք հայեցակարգեր մշակելով հնարավո՞ր է ներգաղթ ապահովել: Եվ այս տեմպերով հնարավո՞ր է 2040-ին չորս միլիոն բնակչություն ունենալ:

– Դա բլեֆ է: Ի՞նչ է՝ նշանակում չորս միլիոն ժողովուրդ, որտեղի՞ց… Բացի այդ, եթե մարդն ուզենա վերադառնալ, կվերադառնա, իսկ եթե չուզենա վերադառնալ, չի վերադառնա: Ոչ մի կոմիտե չի կարող ստեղծվել և ստեղծել բարենպաստ պայմաններ… ի՞նչ բարենպաստ պայմաններ պետք է ստեղծվեն: Ես գիտեմ մարդիկ, ովքեր վերադառնում են, ես ուրախ եմ այդ մարդկանց համար, այստեղից էլ գիտեմ մարդկանց, ովքեր վերադարձել են Հայաստան: Ես ուրախ եմ այդ մարդկանց համար, ողջունում եմ այդ ակցիան: Բայց դա չի կարող լինել մասսայական, դրա համար երաշխիքներ են պետք: Իսկ ի՞նչ երաշխիքներ կարող է տալ պետությունը, կառավարությունը. ոչ մի երաշխիք: Վերադառնալ հանուն վերադառնալո՞ւ… ինչի՞ համար: Ես գոնե այստեղից կարողանում եմ որոշ մարդկանց օգնել, ես որ գամ այդտեղ, բոլորի հետ միասին սպասեմ, որ ինձ օգնե՞ն:

– Կարծում եք՝ հայեցակարգը ոչ մի արդյունք չի՞ տա:

– Արդյունք չի տա: Ինչ-որ մի գործ է, որ ուզում են անել: Ես Հայաստանում էի ամռանը, մի շատ վտանգավոր միտում տեսա. 50 տարի հետո Երևանում համարյա հայ չի մնա: Ես տեսա, որ օտարազգի ներկայացուցիչները Հայաստանում տուն են առնում, և տուն են առնում այն մարդկանցից, ովքեր հեռանում են: Ստացվում է՝ պարսիկները գալիս տուն են առնում, և ես գիտեմ, որ պարսիկների անվան տակ շատ ադրբեջանցիներ են գալիս տուն առնում: Իսկ դա ակցիա է: Ընդ որում՝ ադրբեջանցի ընտանիքը հինգ տարում 12 երեխա կունենա, հայը երկու կամ մեկ երեխայով կմնա: Եվ ինչ է ստացվում՝ դրանո՞վ պետք է լրացվի չորս միլիոնը: Ես դա չեմ ուզում: Մեր հայ աղջիկները ամուսնանում են պարսիկների հետ, և պարսիկները տներ են առնում՝ մեկի տեղը երկու հատ: Մենք արդեն Երևանն ենք կորցնում: Հիմա Եվրոպայում ինչ է կատարվում: Այդքան փախստականներ, մուսուլմաններ մտան, Եվրոպա գոյություն չունի, սաղ թուրքեր ու արաբներ են: Շատ հավանական է, որ շատ արագ Երևանը դառնա նման մի բան: Սա ակցիա է, և սա շատ վտանգավոր ակցիա է, ավելի վտանգավոր, եթե հիմա լայնամասշտաբ պատերազմ սկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

– Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ակցիաներ էին Հայաստանում: Հետևո՞ւմ էիք արդյոք և ի՞նչ կարծիք ունեք նախագծի վերաբերյալ:

– Հարցը շատ կտրուկ է դրված, բայց ես լսեցի նաև, որ աղջիկների ծառայության մասին էին խոսում, ես դրան միանշանակ դեմ եմ: Պատկերացնո՞ւմ եք՝ աղջիկը կոշտուկներով… ինչպե՞ս կարող է կինը տղամարդուն հավասար գնա ծառայի, էլ ի՞նչ մնաց: Եթե բոլորին պետք է ուղարկեն ծառայության… եթե ֆիզիկոս է, ընդունվել է, երկու տարի գնա ծառայության, սուտ է, թե երկու տարի հետո գլխի մեջ բան կմնա: Փոխանակ նման երեխաներին փայփայեն, հնարավորություն տան, որ նրանք սովորեն, օգուտ տան Հայաստանին: Իսկ այդ երեխաները ի՞նչ օգուտ պետք է տան, հանկարծ կարող է մի շատ տաղանդավոր ապագայի Էյնշտեյն զոհվի: Հասկանում եմ, որ հիմա ծառայողների թիվը նվազել է: Չի կարելի գազոնային համակարգով բոլորին խուզել և ուղարկել բանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում