Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռուհանին պայմանավորվել են, որ կշարունակեն համագործակցել ԴԱԻՇ-ի վերջնական տապալման համար: Այս մասին ասվում է Սոչիում այդ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ:
«Երկրների ղեկավարներն արձանագրել են, որ ՄԱԿ ԱԽ-ի ցուցակներում ընդգրկված Սիրիայում ահաբեկչական խմբերի ոչնչացմանն ուղղված մի քանի տարվա միջազգային ջանքերից հետո 11 ամսում 2016 թ. դեկտեմբերի 29-ին կրակի դադարեցման ռեժիմի սահմանման պահից հաջողվել է վճռականորեն մոտեցնել ԴԱԻՇ-ի, «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների ոչնչացումը, որոնք այդպիսին են սահմանվել ՄԱԿ ԱԽ-ի կոմղից, և պայմանավորվել են, որ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կշարունակեն համագործակցությունն ի շահ դրանց վերջնական ոչնչացման»,- ասվում է փաստաթղթում: