Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Խաչաձև իրականությո՞ւն, թե՞ բերմուդյան եռանկյունի

Հայաստանի ներքին իրավիճակի կայունությունը միշտ էլ արհեստական է եղել, միշտ էլ եղել է ձևական՝ անպաշտպան լինելով անգամ ամեն մի թեթևակի կայծի առջև: 2008 թ.-ի նախագահի ընտրությունից և մարտի 1-ից հետո կայունությունը Հայաստանում կարծես թե ընդհանրապես դարձել է պայմանական հասկացություն, վերջին ամիսներին և շաբաթներին հասնելով պայմանականության գրեթե կրիտիկական աստիճանի:

Ակնհայտ է, որ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարթություններում իշխանությունը բախվել է անլուծելի խնդիրների: Համատարած թանկացումները, որոնք սկսվեցին դեռ մինչև ապրիլի 1-ը, երբ թանկանալու էր բնական գազը, սոցիալական տարբեր խմբերի դժգոհությունները հարկային քաղաքականության վերաբերյալ՝ անհատ տաքսիստներ, տոնավաճառների աշխատակիցներ, սպառնում են շղթայական ռեակցիայով վերածվել սոցիալական համատարած ճգնաժամի, որի խորացման հերթական կաթիլը կարող է լինել դրամի արժեզրկման հերթական գործընթացը: Իշխանության համար բարդությունը այն է, որ առկա հիմնախնդիրները լուծելու համար, սոցիալական լարվածության այդ աղբյուրները չեզոքացնելու, «ցամաքեցնելու» համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկրում առկա մենաշնորհները, օլիգոպոլ համակարգերը կազմաքանդելու ուղղությամբ:

Այսինքն՝ իրավիճակի նրբությունն այն է, որ Հայաստանում առկա քաղաքական համակարգային խնդիրներն արդեն իսկ բացի քաղաքական հետևանքներից, զգացնել են տալիս նաև իրենց սոցիալական հետևանքները: Իսկ դա նշանակում է, որ քաղաքական համակարգի, մեղմ ասած, թերությունները եթե մինչև հիմա շարքային քաղաքացիների համար ընդամենը զայրույթի առարկա էին, սակայն անմիջականորեն չէին զգացվում սեփական մաշկի վրա, ապա այժմ արդեն քաղաքացիները սկսել են քաղաքական փակ համակարգի հետևանքները նաև անձամբ իրենց կաշվի վրա զգալ, և զգալ դրանք ավելի ու ավելի ուժեղ: Ու թեև նրանցից շատերը գուցե չեն գիտակցում, որ դա իրականում ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական փակ համակարգի հետևանքն է, այդուհանդերձ դա չի խանգարում իշխանությանն ուղղված դժգոհության վերընթաց աճին:

Քաղաքացիները գուցե իրենց պահանջն ամբողջությամբ և համալիր ձևով չէ, որ ձևակերպում են, բայց իշխանության համար արդեն ակնհայտ տեսանելի է, որ քաղաքական փակ համակարգը երկրում արդեն տալիս է սոցիալական ճաքեր, որոնք սվաղելն ամենադժվար խնդիրն է իշխանության համար, նույնիսկ եթե ընդդիմությունը չի ցուցաբերում այն քաղաքական ակտիվությունը, որը սովորաբար կարող է նյարդային ցնցումների հասցնել իշխանությանը: Ավելին՝ խնդիրն այն է, որ ընդդիմության հարաբերական պասիվությունը իշխանության համար իրավիճակը դարձնում է էլ ավելի անկանխատեսելի:

Մի կողմից՝ թվում է, թե ընդդիմությունը բաց է թողնում սոցիալական ծանր ու ծանրացող վիճակն իր մարտավարության առանցքային գործիքներից մեկը դարձնելու, մարդկանց սոցիալական բողոքը առաջնորդելու պատեհ առիթը: Դա իսկապես շատերի համար զարմանալի է, թեև գազի գների թանկացման կապակցությամբ դատական հայցի նախաձեռնությունը, որ ցուցաբերեց ընդդիմությունը, ցույց տվեց, որ սոցիալական դժգոհության հանգամանքն իր կողմից անուշադրության մատնված իրողություն չէ: Նկատելի է, որ ընդդիմությունը սոցիալական գործիքի հետ շատ զգույշ է վարվում՝ հասկանալով դրա ամբողջ արժեքը և չվտանգելով այդ գործիքը անհաշվենկատ և իռացիոնալ գործածությամբ:

Այստեղ էլ, թերևս, իրավիճակն ընդդիմության համար է բավական նուրբ և պահանջում է մեծ նրբանկատություն և դյուրազգացություն՝ զարկերակը ձեռքից բաց չթողնելու համար: Միևնույն ժամանակ, ընդդիմության այդ զգուշավորությունն իշխանության համար, մեծ հաշվով, ավելի լուրջ խնդիր է առաջացնում, քան այն դեպքում, երբ ընդդիմությունը հրապարակավ հայտարարեր սոցիալական բողոքները գլխավորելու մասին: Բանն այն է, որ այդ դեպքում իշխանության համար կստեղծվեր սիրված մարտավարությամբ զբաղվելու, այսինքն՝ կեղծ թիրախներով և ուշադրության կեղծ օբյեկտներով հանրային էներգիան փոշիացնելու տարբերակը գործի դնելու հնարավորություն:

Մինչդեռ ներկայումս, քանի որ ընդդիմությունն իշխանությանն այս պահին չի տալիս այդ տարբերակին ապավինելու հնարավորություն, իշխանական համակարգը հայտնվել է անելանելիությունից բխող որոշակի խուճապի պայմաններում: Ակնհայտ է, որ դա ոչ այնքան միմյանց հետ փոխհարաբերության հարցերում լուծումների բացակայության հետևանք է, որքան սոցիալական հարցերի լուծումների բացակայության պայմաններում ընդամենը սեփական ալիբին ապահովելու փորձ:

Բանն այն է, որ եթե քաղաքական հարցերը Հայաստանում ավանդաբար լուծվել են ուժի կամ առևտրի միջոցով, ապա սոցիալական խնդիրների պարագայում առևտուրը չի գործում, իսկ ուժն առաջացնում է առավել սուր հակազդեցություն: Ներքին ռեսուրսների սպառման և դրա հետ միաժամանակ տնտեսական համաշխարհային ճգնաժամի պայմաններում, երբ ներքին ռեսուրսը հնարավոր չէ փոխհատուցել դրսից եկող ռեսուրսներով, միակ տարբերակը մնում է ներսում եղածը վերաբաշխելը, ինչը հենց ենթադրում է այն, ինչի մասին վերը փաստվեց՝ օլիգոպոլիաների դեմ պայքար և մենաշնորհների վերացում:

Իսկ Հայաստանի իշխանության համար դա նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Բայց այդ համեմատությունը ընդամենը իրավիճակի ընդհանրական բնորոշումն է տալիս, իսկ խորքային առումով այդ համեմատությունը շատ մեղմ է: Խնդիրը նրանում է, որ ներկայիս պարագայում վտանգը ոչ միայն ճյուղի հետ միասին ցած ընկնելն է, այլ նաև այն, որ ներկայիս սուղ պամաններում ճյուղն էլ իր պահանջներն է ներկայացնում իր վրա նստած իշխանությանը: Ստացվում է յուրօրինակ մի եռանկյունի, որի արանքում է հայտնվել իշխանությունը՝ հասարակության սոցիալական պահանջներ, «ճյուղի» պահանջներ և ամենակարևորը՝ ժամանակի պահանջներ, որոնք նաև կարող են լինել համաշխարհային պահանջների հոմանիշ: Այդ եռանկյունին Հայաստանի իշխանական համակարգի համար ունի «բերմուդյան եռանկյունի» դառնալու բոլոր չափորոշիչները»:

Լուսանկարը՝ Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում