Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Հայաստան-ԵՄ համաձայնագիր. նոյեմբերի 25-ի և հաջորդ առավոտները

Նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման սպասմանն ընդառաջ գերակա հարցը անկասկած այն է, թե արդյո՞ք Հայաստանն ու Եվրամիությունն այս անգամ կհաջողեն ստորագրման հարցում: Այս թեմային եղել են, իհարկե, բազմաթիվ անդրադարձեր, այդ թվում՝ տողերի հեղինակի. մնաց մեկ օր, և այդ կապակցությամբ կդրվի վերջակետ՝ լավ կամ վատ: Սակայն հայ-եվրոպական հարաբերության սերտացման և խորացման գործընթացը, և մասնավորապես դրական սցենարի դեպքում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը առաջացնում են նաև առավել խորքային, խոշոր հարցեր: Օրինակ, արդյո՞ք ԵՏՄ անդամ Հայաստանը կարող է արդյունավետ կերպով իմպլեմենտացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, կամ այլ կերպ ասած՝ եվրասիական ընտանիքում լինել եվրոպական քաղաքակրթական օրգանիզմ, եվրոպական քաղաքակրթության օրգանական մաս:

Ի վերջո, հազիվ թե վիճարկելի լինի այն, որ Եվրասիական միության ստեղծման քաղաքական-գաղափարական հիմքում հենց անդամ պետություններում մինչ այժմ առկա կառավարման համակարգի և այսպես ասած իշխող մշակույթի պահպանման խնդիրն է, արդիական աշխարհի ազդեցությունից հնարավորինս զերծ պահելը, պաշտպանելը: Եվրասիական միության երեք հիմնադիր անդամները պետություններ են, որտեղ իշխանության ինստիտուտը դե յուրե լինելով ներկայացուցչական, ընտրովի ձևավորելի, դե ֆակտո հանդիսանում է ցմահ: Տեսականում, անշուշտ, ամեն ինչ հնարավոր է, իրականանալի: Գործնականում սակայն առկա են հարցեր: Մասնավորապես, արդյո՞ք չափազանցված կամ անիրական է ռիսկը, որ իր գործունեության ընթացքում Եվրասիական միությունը կարող է ընդունել նորմեր, կանոններ, կամ խստացնել եղածը, որոնք հակասության մեջ կլինեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ կամ ավելի շուտ հակառակը՝ որոնց հետ կհակասի համաձայնագիրը:

Ներկայիս փաստաթուղթը, որը պետք է հուսալ, որ վաղը բարեհաջող կերպով կստորագրվի Բրյուսելում, տառ առ տառ համաձայնեցված է ԵՏՄ առաջ Հայաստանի պարտավորություններին: Բայց ԵՏՄ-ն, այսպես ասած, քարացած չէ, և վաղը կարող են ընդունվել նոր պարտավորություններ, նոր կանոններ և համաձայնագիրը, որ ստորագրում են Հայաստանն ու Եվրամիությունը, ինչ-ինչ դրույթներում կարող է արդեն լինել ԵՏՄ նոր կանոններին հակասող: Իսկ այդ դեպքում գերական բնականաբար լինելու է ԵՏՄ կանոնը: Իհարկե դա չի նշանակում, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պատռվելու է և դեն նետվի: Ի վերջո դա էլ քարացած թուղթ չէ և հնարավոր է ադապտացնել նոր կանոններին, այդուհանդերձ դա նշանակում է, որ իմպլեմենտացիայի փուլում կարող են առաջանալ բարդություններ և ըստ այդմ հարց է առկա՝ Հայաստանն ու Եվրամիությունը պատրա՞ստ են դրան, թե՞ կարող են գալ անակնկալի:

Մյուս տարբերակն իհարկե այն է, որ Հայաստանը չեզոքացնի ԵՏՄ այն նախաձեռնությունները, որոնք կարող են ստեղծել հակասություն ԵՏՄ կանոնների և Հայաստան-ԵՄ համաձայնագրի միջև: Սակայն, այդ տարբերակը թերևս քիչ հավանական, քիչ իրատեսական է, հաշվի առնելով այն, որ ԵՏՄ անդամ մյուս պետությունները եվրաինտեգրացիայի հարցում առանձնապես, մեղմ ասած, ջանադիր չեն, և հետևաբար՝ Հայաստանը կարող է ինչպես միշտ մնալ, այսպես ասած, «հպարտ միայնության» մեջ, ստիպված լինելով զիջել: Ըստ այդմ՝ հիմնական ռեժիմը թերևս պետք է լինի իմպլեմենտացիոն փուլում Երևանի և Բրյուսելի ճկունության ապահովումը, հնարավոր ռիսկային իրավիճակներից արագ ելքեր գտնելու և ճգնաժամեր թույլ չտալու համար: Այստեղ իհարկե մեծ նշանակություն կունենա Ռուսաստանի դիրքորոշումը: Եթե Մոսկվան քաղաքական գլխավոր որոշման մակարդակում շարունակի լինել Հայաստան-ԵՄ հարաբերությանը լոյալ, ապա ԵՏՄ խնդիրները կամ ռիսկերը կմնան տեսական մակարդակի վրա: Սակայն եթե Ռուսաստանը տեսնի ինչ-ինչ խնդիրներ իր համար, ապա կասկած չկա, որ իբրև Հայաստանի վրա, գուցե նաև Եվրամիության վրա ճնշման, կամ նվազագույնը, այսպես ասած, խանգարելու լծակ կարող է դիտարկել ԵՏՄ որևէ նոր կանոնի ներմուծումը:

Այստեղ իհարկե շատ էական է դառնում և այն, թե ստորագրված համաձայնագրին որքանով կարող է տեր կանգնել Հայաստանի հանրությունը՝ թե՛ քաղաքացիական ակտիվի, թե՛ քաղաքական ուժերի տեսքով: Այդ իմաստով, իմպլեմենտացիոն փուլի համար լավատեսության հիմքը քիչ է, քանի որ Հայաստանում, որպես այդպիսին, չկա ձևավորված եվրաինտեգրացիոն քաղաքական, գաղափարական կոնցեպտ, որի շուրջ կարող է համախմբվել հանրային-քաղաքական ռեսուրսը: Այդ առանցքային ռիսկերով ու բացերով հանդերձ, կասկածից վեր է այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ կովկասյան ու եվրասիական տարածաշրջանի համար ունենալու է առանցքային քաղաքական նշանակություն, ըստ այդմ՝ դա մի նվազագույն քայլ է, որ Երևանն ու Բրյուսելը իհարկե պարտավոր են անել: Բուն խնդիրն այն է, որ թե՛ Երևանը, թե՛ Բրյուսելը պարտավոր են նաև համաձայնագրի իմպլեմենտացիոն փուլն իր դինամիկայով ու որակով համապատասխանեցնել այն մթնոլորտին ու սպասումներին, որ գեներացվել է համաձայնագրի ստորագրման շուրջ, այդ թվում՝ քաղաքական ինտրիգների պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում