Google-ը գաղտնի կերպով տվյալներ է հավաքել իր կողմից մշակված Android բջջային օպերացիոն համակարգով սմարթֆոնների տերերի գտնվելու վայրի մասին։
Google-ն օգտատերերին հետևել է նույնիսկ այն ժամանակ, երբ սարքի վրա այդ գործառույթն անջատված է եղել։ Այս մասին հայտնում է NDTV-ն։
Նշվում է, որ ընկերությունը կարողացել է պարզել սմարթֆոնի կամ պլանշետի գտնելու վայրը նույնիսկ դրանցում SIM-քարտերի և համացանցի բացակայության դեպքում։
Google-ը սարքերի գտնվելու վայրը պարզել է Cell ID տեխնոլոգիայով՝ տվյալներ ստանալով բջջային կապի աշտարակներից։ Ընկերությունը խոստացել է մոտ ժամանակներս անջատել այդ գործառույթը։
Մի շարք փորձագետների կարծիքով՝ Google-ը տվյալներ է հավաքել օգտատերերի գտնվելու վայրի մասին իր գովազդի թիրախավորումը բարելավելու համար։