Thursday, 18 04 2024
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը

«Ուզում ենք հասկանալ՝ չուլկին չուլկի ա՞, թե՞ կալգոտկի…». լարված իրավիճակ «Սասնա Ծռեր-1»-ի գործով դատական նիստում

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա Ծռեր-1»-ի գործով դատական նիստը:

Ամբաստանյալի աթոռին նստած են Ծռերից՝ տասը ՝ Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Մխիթար Ավետիսյան, Գագիկ Եղիազարյան, Արմեն Բիլյան, Սմբատ Բարսեղյան, Արեգ Կյուրեղյան, Սեդրակ Նազարյան, Էդվարդ Գրիգորյան: Այս տասնյակի մեջ են երկու ամբաստանյալները, ում մեղադրանք է առաջադրված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը:

Դատական նիստի սկզբում փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց իր պաշտպանյալներ Էդուարդ Գրիգորյանին ու Սեդրակ Նազարյանին անհապաղ ազատ արձակել կալանքից:

Այս միջնորդության քննարկման ժամանակ դատարանի դահլիճում կրքերը բորբոքվեցին: Մեղադրող Պետրոս Պետրոսյանի կողմից միջնորդության դեմ ներկայացվող առարկության ժամանակ Արայիկ Խանդոյանը ասաց. «Ողորմելի թափթփուկը ո՞նց կարա մարդկային հոգսը հասկանա… Ամեն մի տականք իրան դնում ա եսիմինչի տեղ ու կարծիքներ ա արտահայտում…»:

Դատավոր Մակյանը Արայիկ Խանդոյանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացրեց դատավարության մասնակցին վիրավորելու համար, և նշեց, որ նույն վարքագիծը շարունակվելու դեպքում նրան կհեռացնի դատարանի դահլիճից:

Արայիկ Խանդոյանը հակադարձեց. «Ավելի լավ ա դուք ինձ մեր երկրից հեռացրեք, եթե կարում եք…»:

Պավել Մանուկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեղադրողներն ու դատարանն են վիրավորում Սասնա Ծռերին:

Տեղից խոսող Արայիկ Խանդոյանին դատավորը նորից նախազգուշացրեց. «Կարգը խանգարում եք»:

Արայիկ Խանդոյանը ասաց՝ նկատի ունենալով մեղադրողներին. «Կարգը խանգարողները էս ողորմելիներն են, մենք ո՞նց կարանք խանգարենք… Ինչի՞ պտի իմ ազգին, իմ ժողովրդին զենքով խփեն, ու իմ ազգը, իմ ժողովուրդը չհարցնի՝ խի՞ պտի դու ինձ խփեիր…»:

Դատավորը հորդորեց Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպաններ Արայիկ Պապիկյանին ու Արա Ղարագյոզյանին՝ կարգի հրավիրել իրենց պաշտպանյալին, հակառակ դեպքում դատարանը ավելի խիստ սանկցիա կկիրառի: Արայիկ Խանդոյանն ասաց. «Ես տենց էլ մեռնելու եմ… եթե մեռնեմ…»:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը Լուսինե Սահակյանի միջնորդության դեմ առարկություն ներկայացնելով՝ ասաց. «Մեղադրանքի կողմը ամեն անգամ չի ցանկանում անդրադառնալ նույն հիմքերով բերված միջնորդությունների առարկություններին…»:

Ապա մեղադրողը անդրադարձավ Արայիկ Խանդոյանի կողմից արված արտահայտություններին ու ասաց. «Բոլոր հնարավորությունները առկա են դատարանում, որ մեղադրանքի կողմը նույն բառերով, նույն բնորոշումներով արտահայտվի նաև ամբաստանյալների հասցեին…»:

«Ամբաստանյալ» բառից Արայիկ Խանդոյանը բորբոքվեց, նա մեղադրողին ասաց. «Ամբաստանյալը դո՞ւ ես, թե՞ ես՝ հլը նայե աչքերիս մեջ…»:

Դատարանը Արայիկ Խանդոյանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նրան մեկ ժամով հեռացրեց դատարանի դահլիճից ու հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Լուսինե Սահակյանի միջնորդությունը քննության առնելու:

Ինչպես և սպասելի էր՝ դատարանը մերժեց Էդուարդ Գրիգորյանին ու Սեդրակ Նազարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունները՝ նշելով, որ նրանց խափանման միջոց կալանավորումը վերացնելու հիմքեր չկան:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանի՝ դատարանի դահլիճից բացակայության պայմաններում ինքը չի կարող մնալ, դուրս կգա ապակեպատ հատվածից ու դատական նիստի ունկնդիրների շարքերում կմնա, մինչև Խանդոյանը վերադառնա դահլիճ: Փաստաբանը դատավոր Մեսրոպ Մակյանի համար մեջբերեց Կենտրոնի մեկ այլ դատավորի՝ Արմեն Բեկթաշյանի խոսքերը, թե դատարանի դահլիճը լքելը պաշտպանի իրավունքն է:

Ա. Պապիկյանն ասաց, թենախորդ գործը քննող դատարանը փորձել է մոտ երկու տասնյակ սանկցիաներով ճնշել իրեն, բայց ինքը չի պատրաստվում իր պաշտպանյալի բացակայությամբ մնալ դատարանի դահլիճում: Իր կարծիքով՝ դատարանը Արայիկ Խանդոյանին ոչ իրավաչափ կերպով է հեռացրել դահլիճից:

Արայիկ Պապիկյանը, անդրադառնալով դատավորի հորդորին՝ ուղղված Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպաններին՝ իրենց պաշտպանյալին կարգի հրավիրելու վերաբերյալ, ասաց, թե Արայիկ Խանդոյանը բավարար գիտելիքներ ունի, որ կառավարի սեփական գործողությունները. «Դատարանը խնդրում է կարգի հրավիրել մի մարդու, ով կարող է ինքը կարգի հրավիրել խելոք ձևացող շատ մարդկանց… Ձեր կողմից պաշտպաններին նման հարցով դիմելը անհարգալից վերաբերմունք էր ոչ միայն Արայիկ Խանդոյանի, այլև պաշտպանների նկատմամբ…»,- ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ առարկում է նախագահողի գործողությունների դեմ, և ինքը առանց իր պաշտպանյալի ներկայության՝ լիազորված չէ մասնակցելու դատական նիստին՝ իր ու Արայիկ Խանդոյանի միջև կնքված պայմանագրում այդպես էլ գրված է:

Արա Ղարագյոզյանը խնդրեց, որ դատարանի դահլիճ բերվի Արայիկ Խանդոյանը, նա հրաժարվի իրենից սանկցիայի գործողության ժամանակահատվածում, որպեսզի ինքն էլ Խանդոյանի հետ հեռանա դահլիճից: Երբ Խանդոյանը նորից դահլիճ վերադարձվի, նա կմիջնորդի, որ ինքը նորից ստանձնի պաշտպանությունը, ինքն էլ կվերադառնա դահլիճ…

Արա Ղարագյոզյանը նաև պարզաբանեց իր պաշտպանյալի վերաբերյալ. «Մարդը նեղվում է, երբ իրեն «ամբաստանյալ» են անվանում, կարելի է հանդուրժող լինել ու ազգանունով դիմել նրան…»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, թե չգիտի՝ ինչ է ասել դատավոր Բեկթաշյանը և չի կարող մեկնաբանել մեկ այլ դատավորի ասած խոսքը, բայց հորդորում է, որ պաշտպանները դահլիճից չհեռանան, քանի որ եթե երկու պաշտպաններն էլ հեռանան, դահլիճից հեռացված Խանդոյանի շահերը պաշտպանող չլինի նրա բացակայությամբ, դատական նիստը կարող է հետաձգվել…

Պավել Մանուկյանը նշեց, որ բոլոր Ծռերն են վիրավորված դատախազից ու նաև դատարանից, որ չընդունեց դատախազ Պետրոսյանի նկատմամբ հայտնված բացարկը: Մեղադրողի վերաբերյալ Պավել Մանուկյանն ասաց. «Ոչ ադեկվատ անձը մեզ դիմում է հետևյալ ձևով. «Արա՛, դու հլը ձենդ կտրի՛» ու հայհոյանքներ է տեղում… Արայիկ Խանդոյանին կարգի հրավիրելու կարիք չկա… Դուք դահլիճից չեք հեռացրել մեր հասցեին վիրավորական արտահայտություններ արած դատախազին…»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը որպես ստեղծված իրավիճակից ելք՝ առաջարկեց Արայիկ Խանդոյանին դահլիճ վերադարձնել, այդ դեպքում դատական նիստը շարունակելուն խոչընդոտներ չեն լինի…

Դատավորը հարցրեց. «Հնարավոր տեսնո՞ւմ եք Խանդոյանի նորմալ վարքագիծը, եթե վերադարձվի…»:

Արեգ Կյուրեղյանը մեղադրողների վերաբերյալ ասաց. «Վիրավորանքի արժանի՛ եք ապրում, վիրավորում ենք… Ռեժիմի ստրուկներն եք…»:

Ըստ փաստաբան Դավիթ Գյուրջյանի՝ բուռն քննարկման ընթացքում արդեն լրացել էր Արայիկ Խանդոյանին հեռացնելու մեկ ժամը, հետևաբար դատարանը պարտավոր էր նրան դահլիճ վերադարձնել:

Սակայն նախագահողը հիշեցրեց, որ խոսքը գնում է ոչ թե «աստղաբաշխական ժամի», այլ դատական նիստի տևողության մեկ ժամի մասին, իսկ այդ մեկ ժամը դեռ չի լրացել:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց՝ եթե մեր պաշտպանյալների նկատմամբ ոչ իրավաչափ սանկցիաներ կիրառվեն, մենք էլ ստիպված կլինենք գործողությունների դիմել…

Մեղադրողները պաշտպանների հայտարարությունները գնահատեցին որպես դատարանին պայմաններ թելադրելու փորձեր:

Փաստաբան Լուսինե Սահակյանը, հակառակը, մեղադրողների պահվածքի ու խոսքի մեջ տեսավ իրենց պաշտպանյալներին զայրացնելու, սադրելու հատկանիշներ, կոչ արեց, որ նրանք իրենց խոսքը այնպես կազմակերպեն, որ գործի քննության ընթացքը չխաթարվի:

Դատավոր Մեսրոպ Մակյանը ստեղծված իրավիճակում երկու համարձակ որոշում կայացրեց: Որոշեց դեռ սանկցիայի ժամկետը չլրացած՝ դատարանի դահլիճ վերադարձնել Արայիկ Խանդոյանին՝ նրա հետագա վարքագծում փոփոխությունների ակնկալիքով, ինչը կնպաստի գործը ողջամիտ ժամկետում քննելուն:

Դատավորը նշեց նաև, որ արձանագրվել են մեղադրող Պետրոս Պետրոսյանի կողմից արված արտահայտությունները, և դատարանը մեղադրողի նկատմամբ նույնպես սանկցիա է կիրառում՝ նրան նախազգուշացնում է:

Փաստաբան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նշեց, որ դատավոր Գաբրիելյանի կողմից գործերի անջատումից հետո այն գործը, որ քննում էր Գաբրիելյանը և այն գործը, որ քննում է Մակյանը, տարբեր գործեր են, մեղադրող Արամ Արամյանը պարտավոր է իր մասնակցությունը գործի դատական քննությանը թույլատրող լիազորագիր ներկայացնել: Քանի դեռ այդ լիազորագիրը ներկայացված չէ, Արամ Արամյանը չի կարող պատշաճ մեղադրող համարվել այս գործով:

Քրեական գործում առկա է լիազորագիր՝ ուղղված դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ վերջինս վարույթում գտնվող համարն ունեցող քրեական գործի դատաքննությանը դատախազներ Չախոյանի, Ենոքյանի ու Արամյանի մասնակցության վերաբերյալ: Քանի որ գործերը անջատվել են՝ նյութերի պատճենահանման եղանակով, ապա, ըստ նախագահողի, պատճենահանվել է նաև հիշյալ լիազորագիրը, հետևաբար՝ հիշյալ մեղադրողների մասնակցությունը դատական քննությանը կարող է պատշաճ համարվել: Պաշտպանական կողմի մտահոգությանը, թե նման մոտեցման դեպքում դատավոր Մակյանը ինչո՞ւ է նորից ստուգել պաշտպանների լիազորությունները՝ այդպիսով անհավասար վերբերմունք դրսևորելով կողմերի նկատմամբ, դատավոր Մակյանը պատասխանեց, որ մարդիկ կարող էին փոխած լինել իրենց կարծիքը ու կարող էին հրաժարվել այս կամ այն պաշտպանից, դրա համար են պաշտպանները նորից ներգրավվել:
Դատավոր Մակյանը «առարկայազուրկ» համարեց փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը և մերժեց:

Հայկ Ալումյանը առարկեց նախագահողի գործողություններ դեմ ու նշեց, որ նույն միջնոդությունը նախորդ օրը արդեն մերժել է դատավոր Արթուր Օհանյանը: Նման պայմաններում դատավոր Մակյանը չէր կարող բավարարել միջնորդությունը, նա կաշկանդված էր Օհանյանի կայացրած որոշումով. »Ստեղծվեց այն իրավիճակը, որից զգուշացնում էի… Հիմա դուք կաշկանդված եք նախորդ դատավորի կայացրած որոշումով, դա իր բացասական դերը խաղաց…»:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Մեսրոպ Մակյանին. «Ակնհայտ է, որ գործերի անջատումից հետո քննվում է լրիվ այլ քրեական գործ… Դուք պաշտպանական կողմին ստիպել եք նորից ներգրավվել՝ մասնակցել մի գործողության, որը ինքներդ առարկայազուրկ անվանեցիք, իսկ մեղադրողին թույլատրում եք առանց պատշաճ լիազորագրի հանդես գալ դատարանում… Դուք պատրաստ եք կոպիտ կերպով խախտել օրենքը՝ մեղադրող կողմին ձեռնտու որոշում կայացնելու համար… Անգամ փոքրիկ տեխնիկական հարցով չեք ցանկանում դատախազին պահանջ ներկայացնել պատշաճ լիազորագիր ներկայացնելու վերաբերյալ, էլ ի՞նչ խոսք կարող է գնալ մնացած գործողությունների վերաբերյալ…»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց. «Դատարանը կաշկանդված է մեղադրանքի կողմի դիրքորոշումներով, մյուս դատավորների որոշումներով…»:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը միացավ ինքնաբացարկի միջնորդությանն ու դատավորին ասաց. «Ձեր համար տարբերություն կա պաշտպանական կողմի ու մեղադրանքի կողմի միջև… Դուք ներքին երկյուղ ունեք, չեք ուզում հակադրվել մեղադրողների գործողություններին…»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց. «Անկեղծորեն ափսոսում եմ, որ մի լիազորագրի հարցը այսքան ժամանակ պահանջեց… Դատարանը կաշկանդված է մեղադրանքի կողմի դիրքորոշմամբ»:

Դատարանի դահլիճ վերադարձված Արայիկ Խանդոյանը ցանկացավ «մատչելի լեզվով» ու ավելի պատկերավոր բացատրել ստեղծված իրավիճակը. «Նույնն ա, թե՝ չուլկիի ու կալգոտկիի տարբերությունը: Էրկուսն էլ կանայք են հագնում՝ ոտներին են քաշում: Բայց չուլկին չուլկի ա, կալգոտկին՝ կալգոտկի… Ուզում ենք հասկանալ՝ չուլկի՞ ա, թե՞ կալգոտկի… Կամ՝ ընտանիքով հարսանքի են գնում սիրուն հագնված, բայց դրանց էրեխեն ծակ շալվարն ա հագած լինում: Ասում են՝ գնա տուն, շալվարդ փոխի, ամոթ չի՞: Էդ էրեխեն գնում ա տուն, հետ ա գալիս, բայց տենում են՝ էլի նույն ծակ շալվարով ա: Հիմի էդ էրեխին տանե՞ն հարսանիք, թե՞ չտանեն…»:

Այս նոտայի վրա դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, մեկ ժամ անց վերադարձավ ու մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Փաստաբան Հայկ Ալումյանը հանդես եկավ ևս մեկ միջնորդությամբ: Նա հայտարարեց, որ երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր գործը քննում, դատարանի նույն դահլիճում, ապա դահլիճից դուրս Սասնա Ծռերից մի քանիսի նկատմամբ բռնություն է գործադրվել, մարդիկ ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգման: Փաստորեն՝ տվյալ դահլիճը հանդիսանում է դեպքի վայր, ներկա գործով իրենց պաշտպանյալներից մի քանիսը՝ տուժողներ՝ ՀՔԾ-ի կողմից քննվող քրեական գործով:

Ըստ Հ. Ալումյանի՝ մարդկանց նկատմամբ բռնությունը գործադրվել է առնվազն՝ դատավորի գիտությամբ կամ նա իմացել ու չի կանխել: Դատարանի տվյալ դահլիճում բռնության ենթարկված մարդկանց համար արդարադատությունը տեսանելի չէ, այդ դահլիճում իրենց նկատմամբ իրականացվող դատական քննությունը նրանք համարում են հաշվեհարդար: Հետևաբար՝ չի կարելի այս դահլիճում քննել այս գործը, դատական քննությունը պետք է կազմակերպվի այլ դահլիճում:

Հայկ Ալումյանը լրացնելով իր միջնորդությունը՝ կանխատեսեց, որ դատարանի որոշման մեջ հղում է լինելու անմեղության կանխավարկածին: Սակայն փաստաբանը նշեց, որ ինքը խոսում է հանցագործության դեպքի մասին, իսկ անմեղության կանխավարկածը վերաբերում է այդ դեպքին կոնկրետ անձանց մասնակցության հարցին: Հենց ՀՀ-ի անունից քրեական գործ է հարուցված, բռնության ենթարկված մարդիկ ճանաչվել են տուժող, ուրեմն՝ դեպքը տեղի է ունեցել:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նման դեպքի ու այդ դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին ինքը տեղյակ չէ: Դատավորը կոչ արեց հարգել դատավոր Գաբրիելյանի անմեղության կանխավարկածը՝ հաստատված չէ, որ նա տեղյակ է եղել, թե ինչ է կատարվում: Դատարանը որոշեց, որ չի կարող միջնորդությունը բավարարել: Եթե անգամ քննվող քրեական գործով հաստատվի, որ հանցագործության դեպքը տեղի է ունեցել տվյալ դահլիճում, «դա չի կարող խոչընդոտել տվյալ դահլիճում արդար դատաքննության իրականացմանը, որի երաշխավորը ես եմ»,- ասաց դատավորը:

Հայկ Ալումյանը արձագանքեց. «Եթե դատավոր Գաբրիելյանը տեղյակ է եղել, դա պետք է համարվի հանցագործություն, այստեղ ես դատարանի հետ համամիտ եմ: Իսկ անտեղյակ լինելը հնարավոր չէր՝ դա ուղեկցվել է աղմուկով ու սպեցիֆիկ ձայներով»: Հայկ Ալումյանը դատավոր Մակյանին ասաց. «Դուք ՀՀ-ում երևի միակ մարդն եք, որ տեղյակ չէ, այդ մասին գրել են բոլոր լրատվամիջոցները»:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց: Նա ասաց, որ Աբովյանում դպրոց է անվանակոչվել ոստիկան Արթուր Վանոյանի անունով : Փաստաբանն ուզում էր, որ դատարանը պահանջի նման անվանակոչություն կատարելու հիմքերը, քանի որ դեպքերից չի անցել տասը տարի, դեպքերի վերաբերյալ դեռ քննվում են քրեական գործեր ու դեռ չեն տրվել գնահատականներ:

Դատավոր Մակյանն ասաց, որ կարդացել է դպրոցի անվանակոչության մասին, բայց տեղյակ չէ՝ ի՞նչ ընթացակարգով է կատարվել անվանակոչությունը: Դատարանը չի կարող զբաղվել այդ հարցով, դա դուրս է դատարանի լիազորություններից. «Դիմեք պատկան մարմիններին, թող պատասխանեն»,- ասաց դատավորը՝ մերժելով միջնորդությունը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց իր պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանին անհապաղ ազատ արձակել կամ, դրա անհնարինության դեպքում՝ գրավ կիրառել ու ազատել կալանքից՝ նշելով, որ Վարուժան Ավետիսյանը քաղաքական բանտարկյալ է:

Փաստաբանը ներկայացրեց իրենց պաշտպանյալների դիրքորոշումը՝ զինված ապստամբություն են բարձարցրել իշխող «ցեղասպան» վարչախմբի դեմ՝ ապստամբելու իրավունքը Սահմանադրությամբ նախատեսված բնական, անօտարելի իրավունք է, որը մարդիկ իրականացրել են, այն ենթակա չէ քրեական հետապնդման: Նրանց նկատմամբ ներկայումս իրականացվող գործընթացը իրավական չէ, այն հաշվեհարդար է, նրանք պահվում են որպես քաղաքական բանտարկյալներ ու պատանդներ:

Վարուժան Ավետիսյանը հայտարարեց. «Մենք ապստաբության մեր իրավունքն ենք իրացրել, քրեական օրենսգիրքը այստեղ կապ չունի, դրանք տարբեր իրավահարաբերություններ են… Դատախազները կարծես անընկալունակ լինեն մեր ասածների նկատմամբ… Նրանք իրենց ծակ սկավառակն են պտտում»:

Դատարանը մերժեց այս միջնորդությունը: մերժվեց նաև փաստաբան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալներ Պավել Մանուկյանին ու Մխիթար Ավետիսյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:

Դատարանը մերժեց նաև փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալ Սմբատ Բարսեղյանին մասնակից դարձնել Սասնա Ծռերի մյուս մասերի դատական քննությանը, քանի որ այնտեղ ևս քննվում են հարցեր, որոնք կապ ունեն իր պաշտպանյալի հետ, վերաբերում են նրան:

Դատարանն իր մերժումը պատճառաբանեց նրանով, որ ուրիշ դատարանների կողմից քննվող գործերի վերաբերյալ որոշումներ կայացնել չի կարող:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում