Մոսկվայի Չերկիզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է Mash պորտալը։ Նշվում է, որ գործարարը ծրագրում է հիմնավորվել Պրովանսում։
Իսմայիլովը ֆրանսիական հատուկծառայությունների հետ զրույցում հայտարարել է, որ ինքն իբրև թե կոմպրոմատ ունի Ռուսաստանի բոլոր ուժային գերատեսչությունների գործող պետերի դեմ։ Եթե իրեն ապաստան տրամադրեն, ապա խոստանում է ողջ տեղեկատվությունը փոխանցել Ֆրանսիային։
Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Իսմայիլովին։ Նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Գործարարի դեմ առաջադրվել է մեղադրանք «2 և ավելի անձանց սպանություն» հոդվածով։
Նրա փաստաբան Մարինա Ռուսակովան հայտնել է, որ գործարարը քաղաքական ապաստան չի հայցել Ֆրանսիայից։ Նա չի հստակեցրել, թե ներկայում որ երկրում է գտնվում Իսմայիլովը։