Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը միակողմանի կդարձվի:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ասաց, որ առաջարկը ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետարանին: Այն շուտով կդրվի հանրային քննարկման: «Երբ այդ փողոցները միակողմանի դառնան, լուսացույցներ և տեսախցիկներ կտեղադրվեն»,-ասաց նա:
Անդրադառնալով Նալբանդյան-Իսահակյան խաչմերուկի հատվածում անօրինական կայանված մեքենաներին, որոնք ակնհայտորեն խոչընդոտ են հանդիսանում երթևեկության համար, Կարապետյանն ասաց, որ յուրաքանչյուր օր այս հատվածից միայն երկուսից երեք մեքենա է էվակուացվում և տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք: