Այսօր վիրտուալ տիրույթում տեղի է ունեցել Փինքի՝ Beautiful Trauma երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան։ Երգը երգչուհու նոր՝ համանուն ալբոմից է։ Հոլովակում նրա հետ նկարահանվել է նաև դերասան Չենինգ Տատումը, ով հանդես է եկել անսպասելի կերպարով։
Փինքն ու Չենինգը ներկայացել են ամուսինների դերով։ Գեղեցկուհի կինը փորձում է տնային գործերն անել իդեալական կերպով, սակայն ընթրիքը վառում է, ձախողվում են նաև աշխատանքները՝ կապված արդուկման հետ։
Ինչ-որ պահի նրանք փոխվում են տեղերով, Փինքը տղամարդու կոստյում է հագնում, իսկ Չենինգը ներկում է շուրթերն ու կանացի զգեստ հագնում։ Ռեժիսոր Նիք Ֆլորեզի տեսահոլովակում վառ գույներն ու գլխավոր հերոսների կատարմամբ պարերը գերակշռում են։