Սոչիում ընթանում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռուհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռակողմ հանդիպումը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամլո ծառայությունը, բանակցություների ընթացքում կքննարկվի սիրիական կարգավորումը՝ հաշվի առնելով Աստանայի ձևաչափում համատեղ աշխատանքը։
Պուտինի խոսքով՝ եռակողմ հանդիպումը կոչված է ամրապնդելու և զարգացնելու Սիրիայում դրական փոփոխությունները։ Ռուհանին իր հերթին ասել է, որ այսօր բացվում է Սիրիայում ճգնաժամի ավարտի համար նոր հեռանկար։
Ինչպես սպասվում է՝ հանդիպման արդյունքներով առաջնորդները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։