«Էն ժամանակ կարգը եղել է այսպիսին, տղաս գնացել է, սովորել է, սովորելուց հետո պաշտպանել է, աշխատել է մասնագիտությամբ, դասախոսել է, ոչ մի պրոբլեմատիկ բան չի եղել, օրենքի որևէ կետ չի խախտվել»,- այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը՝ ընդգծելով, որ հարցադրումներից սկսում է մտածել՝ գուցե որդուն բանակ ուղարկի։
«Որդիս չի եղել բանակում, ախպորս որդին է եղել, քրոջս որդին է եղել, բոլորը եղել են, հո մի հոգով չի սահմանափակվում, բայց օրենքը թույլ էր տալիս՝ մարդը օգտվել է, ես հիմի փոշմանել եմ՝ 2000 թվին պետք ա լիներ, 40 տարեկան տղա է, գնամ բերեմ, ասեմ՝ հիմա ծառայի, ի՞նչ անեմ»։