ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն 50 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են ընդգրկվել 2017 թվականի խորհրդանշական հավաքականում:
Հավակնորդների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մանչեսթեր Յունայթեդից» ՈւԵՖԱ-ի ցուցակում տեղ են գտել նաև պաշտպան Անտոնիո Վալենսիան, կիսապաշտպան Պոլ Պոգբան և դարպասապահ Դավիդ Դե Խեան: