Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

ԿԲ-ն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել թղթադրամի տեսքով հավաքորդական միավոր` 500 դրամ անվանական արժեքով

ՀՀ ազգային արժույթի 24 ամյակի առիթով Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 500 դրամ անվանական արժեքով «Նոյյան տապան» հավաքորդական թղթադրամները: ՀՀ կենտրոնական բանկի պատմության մեջ առաջին անգամն է, որ թղթադրամի տեսքով է հավաքորդական միավոր ստեղծվում: «Տարածված մոտեցում է, որ կենտրոնական բանկերը, բացի հուշադրամներից, իրենց թողարկումներում տեղ են տալիս նաև հավաքորդական թղթադրամներին»,-թղթադրամի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը:

Նրա խոսքով` սա փորձ էր գործնականում հասկանալու, թե ինչպիսի որակական հատկանիշներ կունենան կոմպոզիտային թղթադրամները, որոնք հաջորդ տարվանից արդեն կներդրվեն Հայաստանում: «Այս թղթադրամն իր մեջ ներառում է այս պահին գործող լավագույն պաշտպանական հատկանիշները»,-ավելացրեց ԿԲ պաշտոնյան:
Անդրադառնալով հավաքորդական թղթադրամի թեմատիկ ուղղվածությանը, Դավիթ Նահապետյանը նշեց, որ, որպես կանոն, նմանատիպ դեպքերում ընտրվում են պատմական կամ տվյալ հասարակության համար նշանակալի իրադարձություններ: «Մենք որոշեցինք, որ Նոյյան տապանի պատմությունը ճիշտ կլինի զետեղել, քանի որ այն մեր ազգի ու ինքնության հետ խիստ առնչվող թեմա է, ու ընկալելի է ոչ միայն մեր հանրության կողմից, այլև արտերկրում»,-հավելեց բանախոսը:

Դավիթ Նահապետյանի տեղեկացմամբ` այս թղթադրամը, ինչպես մյուս հուշադրամները, ունենալու է իր վաճառքի գինը, այս դեպքում` 1700 դրամ (ներառելով բրոշյուրն ու թղթադրամը) և հասանելի կլինի նոյեմբերի 27-ից ԿԲ «Դրամագետ» վաճառասրահում:

«Հավաքորդական թղթադրամի էությունը պահպանելու նպատակով վաճառքի գինը պետք է լինի ավելի բարձր, քան իր անվանական արժեքն է: Որպեսզի հավաքորդները և քաղաքացիները գայթակղությունից չօգտվեն ու չօգտագործեն այն որպես սովորական թղթադրամ, չնայած ՀՀ տարածքում այս թղթադրամը համարվելու է վճարամիջոց: Եթե որևէ մեկը կցանկանա 1700 դրամով ձեռք բերված թղթադրամը օգտագործել իր անվանական արժեքով (500 դրամով- հեղ.), դա իր որոշումն է»,-ասաց ԿԲ գլխավոր քարտուղարը` հավելելով, որ պահանջարկի դեպքում այն տրամադրվելու է նաև ՀՀ առևտրային բանկերին:

500 դրամ անվանական արժեքով «Նոյյան տապան» հավաքորդական թղթադրամի չափերն են` 140/76 մմ: Այն երկու կողմից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Տպաքանակը սահմանափակ է` 300 հազար հատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում