Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

ԴԱԵՇ-ի շարքերը համալրել են նշանակալի թվով գրոհայիններ Հայաստանի սահմանակից երկրներից. ԱԳՆ

Այսօր որևէ այլ վայրում քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության վրա հիմնված հանցագործություններն այդքան տարածված չեն, որքան Մերձավոր Արևելքում, որտեղ սկիզբ են առել աշխարհի խոշոր կրոններից երեքը:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին,  Երևանում «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, իր ելույթում , մասնավորապես, նշել է.

«Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս է կազմել: Մերձավոր Արևելքի այս բազմազանությունը դարեր ի վեր նշանակալի արժեք էր ներկայացնում: Սակայն ազգայնականության և կրոնական արմատականության ալիքները էականորեն փոխել են տարածաշրջանի կրոնական և էթնիկ կառուցվածքը:

Արդյունքում, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների թիվը էականորեն կրճատվել է` 20-րդ դարի սկզբում կազմելով բնակչության շուրջ 20%-ը դարավերջին հասնելով 5%-ի, և էլ ավելի նվազելով 21-րդ դարի սկզբում: Իրաքում քրիստոնյաների թիվը վերջին տասնամյակում նվազեց 80%-ով: Սիրիայում քրիստոնյա բնակչության թիվը միայն վերջին վեց տարիների ընթացքում 1 միլիոն 250 հազարից իջել է շուրջ 500,000-ի:

Սիրիայում ժամանակին ծաղկուն հայկական համայնքը նույնպես կտրուկ կրճատվել է: Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստական՝ այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում:

Իրաքում եզդի ժողովուրդը Մերձավոր Արևելքում կրոնական հենքի վրա բռնությունների հիմնական զոհներից մեկն է Միջազգային հանրությունը ճանաչել է ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի, նրանց մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ իրականացված բարբարոսական գործողությունների ցեղասպան բնույթը: Հայաստանը բարձրաձայնել է եզդի ժողովրդի պաշտպանության խնդիրը բազմաթիվ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում:

Կրոնական խմբերի անդամների զանգվածային արտահոսքը այս տարածաշրջանից մեծամասամբ հանդիսանում է անմարդկային գաղափարախոսության և ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված վայրագությունների հետևանք: Անհրաժեշտ է նորից և նորից հստակեցնել, որ կրոնը որևէ առնչություն չունի ահաբեկիչների հետ, որոնք այն շահարկում են իրենց նպատակաների համար: Այստեղ մենք գործ ուեննք ԴԱԵՇ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից քաղաքակրթությունների դեմ իրականացված հանցագործությունների հետ: Մենք խստագույնս դատապարտում ենք այդ գործողությունները:

Մերձավոր Արևելքի բազմազանության և հանդուրժողականության վերջին բեկորների պահպանությունը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության վերականգնման համար: Դա կարող է կանխել ապակայունացման վտանգի տարածումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տարածաշրջաններում:

Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն և ԵԱՀԿ միջերկրածովյա գործընկերներն ընդհանուր ամուր շահեր ունեն այս առումով: Մերձավորարևելյան ռազմական թատերաբեմից վերադարձող ահաբեկիչները սպառնում են ոչ միայն իրենց ծագման երկրների անվտանգությանը, այլև կարող են ապակայունացնող գործոն հանդիսանալ այլ տարածաշրջանների համար` սրելով ճգնաժամային իրավիճակները և տարածաշրջանային հակամարտությունները: ԴԱԵՇ-ի ոճով գլխատումները և այլ զազրելի վայրագություններն արդեն իսկ միայն Մերձավոր Արևելքով չեն սահմանափակվում:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԴԱԵՇ-ի շարքերը համալրել են նշանակալի թվով գրոհայիններ ԵԱՀԿ մասնակից այն երկրներից, որոնք սահմանակցում են Հայաստանին: Դա անհանգստացնող հանգամանք է մեզ համար, և համոզված եմ ԵԱՀԿ բազմաթիվ մասնակից երկրներ կիսում են այս մտահոգությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում