Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

Հայաստանի հարևան որոշ երկրներում մտահոգիչ է ԶԼՄ-ների և կրթության միջոցով ատելության տարածումը. Էդվարդ Նալբանդյան

ԵԱՀԿ մասնակից որոշ երկրներում, որոնք գտնվում են Հայաստանի անմիջական հարևանությամբ, առանձնահատուկ անհանգստություն ներկայացնող ոլորտներն են խղճի բանտարկյալների թվի աճը, ատելության տարածումը, հատկապես լրատվամիջոցների և կրթության միջոցով:  Հայաստանում նոյեմբերի 22-ին մեկնարկած «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով համաժողովի շրջանակում մասնակիցներին ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Վերջին միջազգային զեկույցները ներկայացնում են աշխարհում կրոնական ազատության բավականին տխուր պատկեր: Դրանցից մեկի համաձայն՝ մարդկության շուրջ 80%-ը բնակվում է այնպիսի վայրերում, որտեղ կրոնական սահմանափակումները գնահատվել են «բարձր» կամ «շատ բարձր»: Այլ զեկույցներում նշվում է այս առումով իրավիճակի վատթարացման մասին, այդ թվում՝  ԵԱՀԿ մասնակից որոշ երկրներում, որոնք գտնվում են Հայաստանի անմիջական հարևանությամբ: ԵԱՀԿ տարածաշրջանում առկա է որոշակի միտում այն մասնակից երկրների շրջանում, որոնք հայտնի են ԵԱՀԿ մարդու իրավունքների, մասնավորապես, հիմնարար ազատությունների մասով պարտավորությունների խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարումները քողարկել` իրենց ներկայացնելով որպես հանդուրժողականության կղզյակ կամ նույնիսկ որպես ուրիշների համար լավագույն օրինակ: Մի կազմակերպությունում իրենց որպես բազմամշակութային, բազմակրոն ներկայացնելը, մյուսում` կրոնական աջակցություն խնդրելը և վերջապես մարդու իրավունքները սեփական բնակչության շրջանում ատելության սերմանմամբ փոխարինելը գուցե կարող են արդյունքներ տալ միայն որպես կարճաժամկետ քարոզչություն, սակայն անշուշտ խաթարում են կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում