Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից է. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանում մեկնարկել է «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով համաժողովը:  Այն կազմակերպվել է  ԵԱՀԿ ավստրիական նախագահության և Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից՝ ՀՀ արտգործնախարարության աջակցությամբ:

Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մասնավորապես, կարևորելով համաժողովի անցկացումը հենց Հայաստանում:

«Խորհրդաժողովի թեման ճիշտ է ընտրված և ժամանակին՝ մեզ հնարավորություններ ընձեռելով հաղթահարելու քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի առջև ծառացած մարտահրավերները: Այս խորհրդաժողովը Հայաստանի համար կարևոր է մի քանի պատճառներով: Պատմականորեն տեղակայված լինելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը ձևավորել է այլ մշակույթների և կրոնների հետ համատեղ գոյակցելու և հարգանքի խոր արմատներ ունեցող ավանդույթներ: Լինելով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգ՝ հայերը կանգնած են քրիստոնյա քաղաքակրթության  ակունքներում: Որպես ազգ, որը համայնքներ ունի աշխարհի մոտ 100 երկրում՝ հայերը անձամբ տեղյակ են, թե որքան կարևոր է հանդուրժողականությունը, և ինչպիսին են ատելության և խտրականության խոսքի խնդիրները»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով, որ խորհրդաժողովի հյուրընկալումը Երևանում հնարավորություն է ազգային փորձառությունը ներկայացնելու և փոխանակելու համար:

«Սեփական  հայրենիքում պատմականորեն լինելով հալածված օտար լծի ներքո, այդ թվում՝ նաև կրոնի հիմքերով, հայերն ինքնիշխան պետությունների հանրույթին միանալուց հետո չեն կարող անուշադրության մատնել նրանց տառապանքը, ովքեր շարունակում են խտրականության և ատելության հետևանքներ կրել: Մենք ակտիվորեն մասնակցում ենք միջազգային ջանքերին, որոնք ուղղված են  ինքնության հիմքով խտրականության և բռնության կանխարգելմանը: Այս բնագավառում վերջին նախաձեռնությունները ներառում են ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում 2015 թվականին, ինչպես նաև նույն տարում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ցեղասպանության զոհերի հիշատակի  միջազգային օրվա վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասաց ՀՀ արտգործնախարարը՝ շեշտելով, որ այս ջանքերը շարունակական են:

Նրա խոսքով՝ ատելության խոսքի, անհանդուրժողականության և օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից էր դեռ այն ժամանակ, երբ 2013 թվականին Հայաստանը նախագահում էր Եվրոպայի խորհրդում,  և ԴԱԻՇ-ի ու այլ ահաբեկչական խմբերի ակտիվացման պայմաններում ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում առաջիններից էր, որն առաջ քաշեց էթնիկ խմբերի պաշտպանության հարցը և ակտիվ միջոցառումներ իրականացրեց միջազգային հանձնառություններն այս ոլորտում ամրապնդելու համար:

«Հայաստանում այս խորհրդաժողովի հյուրընկալումը լրացուցիչ քայլ է այն ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են վտանգված կրոնական խմբերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Մենք օժանդակել ենք մեր գործընկեր պետությունների ջանքերին, որոնք ուղղված են էթնիկ կրոնական խմբերի պաշտպանության խնդրի կարգավորմանը Մՙիջին Արևելքում: Հայաստանը նաև ուշադրություն է դարձնում փախստականների և միգրանտների պաշտպանության  խնդիրներին Մերձավոր Արևելքի խոցելի խմբերի պայմաններում: Միայն ԵԱՀԿ շրջանակում մենք ձևավորել ենք հանձնառությունների լայն շրջանակ, որոնցով նպատակ կա պայքարելու ռասիզմի, օտարատյացության, խտրականության, անհանդուրժողականության դեմ»,-նշեց նա:

Էդվարդ Նալբանդյանը նաև անդրադարձավ ոլորտում ԵԱՀԿ մասնակից պետությունների ստանձնած հանձնառություններին՝ ընդգծելով, որ հենց հիմա է ժամանակը, որպեսզի արդյունավետ մեխանիզմներ և փորձագիտական կարողություններ ամրապնդվեն՝ աջակցելու մասնակից երկրներին քրիստոնյաների և այլ կրոնական խմբերին պաշտպանելուն ուղղված քայլերի ձեռնարկման հարցում:

«Այստեղ կհիշատակեմ 1994 թվականին Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովում հաստատված Կրակովյան փաստաթուղթը, ըստ որի մասնակից պետությունները հավուր պատշաճի ուշադրություն են դարձնելու կրոնական ծագում ունեցող հուշարձաններին և օբյեկտներին, որոնք իրենց սկզբնական համայնքներում այլևս  չեն օգտագործվում, կամ դրանք  ներկայացված չեն այդ տարածաշրջանում: Բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր և գերեզմաններ քանդվել և  ջնջվել,  բռնագրավվել են 90-ականներին, 2000-ականներին այն տարածքներում, որտեղի բնիկ հայ բնակչությունը արտաքսվել է, և դրանք մեզ հիշեցնում են հանձնառությունների և դրանց իրագործման միջև առկա անջրպետի մասին»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը և հավելեց, որ նման իրավիճակները պետք է անթույլատրելի լինեն:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում