Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Լավրովի ազատ անկումը. պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի տարածաշրջանային այցը թողեց հակասական տպավորություն, հատկապես Ղարաբաղյան թեմատիկայով հայտարարությունների մասով: Լավրովի, այսպես ասած, լավատեսության բացակայությունը տվեց երկիմաստ դատողությունների առիթ՝ լավատեսություն չկա, և դա նշանակում է, որ պատերազմի վտա՞նգն է մեծանում, և Ռուսաստանն արտգործնախարարի շուրթերով ազդարարում է դա, թե՞ հակառակը՝ լավատեսություն չկա, բայց դա նշանակում է, որ խնդիրն ընդամենը գնում է սառեցման:

Տեսականում անշուշտ պետք է արձանագրել, որ քանի դեռ գործ ունենք չկարգավորված հակամարտության հետ՝ առնվազն Ադրբեջանի համար չկարգավորված, և որևէ կերպ դե յուրե չֆիքսված միջազգային իրավիճակի հետ, ապա միշտ էլ հավանական է կամ առկա է ռազմական բախման ռիսկ: Գործնական հարթության վրա իրավիճակը այլ է՝ նվազագույնը ապրիլյան պատերազմից հետո: Այդ պատերազմը ցույց տվեց, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, որովհետև հնարավոր չէ հասնել արագ հանգուցալուծման, հնարավոր չէ կողմերից մեկի, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի արագ և հիմնարար հաջողություն, եթե հաջողություն ընդհանրապես հնարավոր է Ադրբեջանի համար: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի հեռանկարները այդ առումով ոչ միայն չեն ավելացել, այլև հակառակը՝ զգալիորեն նվազել են և գրեթե անէացել:

Այդ պայմաններում ակնհայտ է, որ պատերազմը լինելու է երկարատև և արյունալի, իսկ դա արդեն միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ, այլ նաև Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, նվազագույնը Վրաստանի առկայության պայմաններում նաև ԱՄՆ-ի ու Եվրամիության մաշկին շատ մոտ խնդիր: Եթե մինչև ապրիլյան պատերազմ որևէ մեկը կարող էր դիտարկել կարճ և կառավարելի ռազմական մեխանիզմի կամ մեթոդաբանության տարբերակը՝ որպես որևէ խնդրի լուծման միջոց, ապրիլյան պատերազմից հետո բոլոր այդ երկրների համար պարզ դարձավ, որ այդ տարբերակը, բացի խնդիրներ ավելացնելուց, չի կարող բերել այլ բան:

Այստեղ առանձնահատուկ է դառնում Ռուսաստանի դերը՝ որպես կովկասյան անվտանգության, այսպես ասած, ավանդական երաշխավոր: Ապրիլյան պատերազմը ըստ էության հարված էր այդ երաշխավորության դիրքերին: Ռուսաստանը անշուշտ ուներ մոտեցումներ և սպասումներ՝ բլից, կառավարելի պատերազմի առումով, սակայն ինքն էլ համոզվեց, որ դրանք վտանգավոր են, ոչ թե օգտակար: Ըստ այդմ՝ ներկայումս Ռուսաստանն ունի այլ խնդիր՝ վերականգնել կովկասյան անվտանգության կամ կայունության, այսպես ասած, երաշխավորի կամ մենեջերի դերը և վարկը: Մոսկվան միայն այդ դեպքում կարող է դուրս գալ տարածաշրջանային քաղաքականության մեջ այն «ազատ անկման» վիճակից, որում հայտնվել էր նախորդ տարվա ապրիլից հետո:

Այստեղ է առանցքային հանգամանքը, որը Մոսկվայի մոտ «լավատեսության» բացակայությունը ասոցացնում է հակամարտության սառեցման տրամաբանության հետ, ինչն էլ փորձում է անել Ռուսաստանը՝ իհարկե ձգտելով անել նաև ամեն ինչ թեժացման կոճակն էլ իր ձեռքում պահելու համար:

Այդ իրավիճակը, իհարկե, ամենևին չի նշանակում, թե Հայաստանը կարող է ոտքը գցել ոտքին և վայելել, այսպես ասած, թեկուզ հարաբերական կայունությունը: Ամենևին, Հայաստանը պետք է շարունակի առանց խուճապի, հանգիստ պատրաստվել պատերազմի, որը ներառում է էական վերափոխումներ ոչ միայն պաշտպանական, այլ նաև տնտեսաքաղաքական ոլորտներում: Պատերազմի պատրաստվելով միայն Հայաստանը Ռուսաստանին կարող է պահել, այսպես ասած, կառուցողական ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում