Վրաստանի ծայրամասային Իսանի-Սամգորի շրջանում հատուկ գործողության ընթացքում ահաբեկչական կազմակերպության անդամ է ձերբակալվել: Այս մասին հայնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով Վրաստանի Պետական անվտանգության ծառայությանը:
«Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է մեկ մարդ, մնացած անձանց ձերբակալության ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում, այդ բոլոր անձինք ահաբեկչական կազմակերպության անդամ են»,- հայտնել է գերատեսչությունը:
Հաղորդվում է, որ «նախնական տվյալներով՝ այդ անձինք Վրաստանի քաղաքացի չեն»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է անցկացնում, արգելափակված կասկածյալները կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ: