Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

6-7 տոկոս տնտեսական ակտիվությունը չի կասեցնում արտագաղթը. այն գնալով ավելանում է

2017թ. Հայաստանում տնտեսական ակտիվության միջին աճը եղել է մոտ 6 տոկոս: Ամեն դեպքում, նման եզրակացություն կարելի է անել Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներից: Այս տարվա բոլոր ամիսներին աճը եղել է 6 տոկոսից բարձր, բացառիկ դեպքերում՝ մի փոքր ցածր: Իսկ հոկտեմբեր ամսվա հրապարակման համաձայն՝ այն անգամ 7 տոկոս է:

 

Այստեղից արդեն հաջորդ հարցն է բխում՝ ՀՀ շարքային քաղաքացին այդ աճը զգո՞ւմ է իր կենսամակարդակի վրա: Եթե զգար, հավանաբար չէր արտագաղթի: Չէ՞ որ նույն ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտագաղթել է մոտ 14.000 մարդ: Տնտեսական բլոկի պաշտոնյաները տարբեր բացատրություններ են տալիս, շարքային քաղաքացին այդ աճը միանգամից չի կարող զգալ, այն կզգա ավելի ուշ: Եթե, իհարկե, աճի տեմպերը շարունակվեն: Իսկ թե այդ  «միանգամիցը» կամ «հետոն» քանի ամիս կամ քանի տարի է իր մեջ ներառում, հայտնի չէ: Այդ առումով նույն պաշտոնյաները թաքցնում են իրենց կանխատեսումները կամ եզրակացությունները:

Մեր երկրում գրանցված տնտեսական ակտիվության այս բարձր տեմպը մեզ մի հետաքրքիր վերլուծություն կամ կանխատեսում հիշեցրեց: Դեռևս ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Ազատություն» կուսակցության նախագահ և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե մեր երկրում արտագաղթի գլխավոր պատճառն այն է, որ տնտեսության մեջ աշխատողի պահանջարկ չունենք: «Տնտեսությունը հենց սկսում է թափ հավաքել, այդ պահանջարկն առաջանում է, և արտագաղթը կանգնում է։ Ոչ մի բան մոգոնել պետք չի։ Եթե տնտեսական աճը կազմի, օրինակ, 3%, ապա երկրից արտագաղթն աճելու է, 6%-ի դեպքում զրոյանալու է, իսկ 7%-ի դեպքում դրական դինամիկա է լինելու։ Դրա համար էլ իշխող կուսակցությանը ես ասում եմ՝ ցույց տվեք` աճելո՞ւ ենք, թե՞ չէ»,- հայտարարել էր Հ. Բագրատյանը:

Եվ ահա, իշխող Հանրապետական կուսակցությունը, նրա ձևավորած կառավարությունն ու նշանակած վարչապետ Կարեն Կարապետյանը ԱՎԾ-ի հետ միասին 2017-ի ողջ տարին դա էին ցույց տալիս: Տարին մոտենում է ավարտին, և տարեկան ցուցանիշներով պետք է որ մեզ մոտ արտագաղթի տեմպը կանգնած կամ գոնե նվազագույնին հասած լինի: Իսկ եթե մենք արդեն 7 տոկոս աճի տեմպ ենք վերցրել, ուրեմն համարձակորեն կարող ենք հաջորդ տարի գոնե կեսերից ներգաղթի ակնկալիքներ ունենալ: Եվ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 2050թ. ՀՀ-ն պետք է 4 մլն բնակչություն ունենա, կարող է իրականություն դառնալ: Բայց արտագաղթը նենգաբար շարունակում է առաջ գնալ, և այդ տեմպը շարունակելու դեպքում տարվա կտրվածքով վերը նշված թիվը կարող է էլ ավելի մեծանալ: Եվ դժվար է ասել՝ մեր երկրին քանի՞ տոկոս կամ ինչպիսի՞ աճ է պետք, որ արտագաղթը կանգնի, և ներգաղթ սկսվի:

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը համաձայն է, որ աճ կա, բայց նա զուգահեռաբար հարցնում է, թե այդ աճն ինչի՞ հաշվին է տեղի ունենում, կամ այդ աճի արդյունքում քանի՞ աշխատատեղ է ստեղծվել ու ավելացրել այդ բազան: «Ամսական կտրվածքով մենք ունե՞նք նոր ստեղծված աշխատատեղերի հրապարակված ցուցանիշ: Չունենք, չէ՞: Չի ստեղծվում, ինչ հրապարակեն, բայց շատ երկրների նման պետք է, թե՛ փակվածների, թե՛ նոր բացվածների քանակը հրապարակվեր, որ մենք հասկանայինք՝ արդյունքում աշխատատեղերն ավելացե՞լ, թե՞ կրճատվել են: Պարզ է, որ մեր աշխատանքային շուկայում ստվերը շատ մեծ է, մոտ 40 տոկոս: Դա էլ չեն կարողանում վերահսկել»,- ասում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Հայաստանին ավելի որակյալ աճ է պետք, աշխատատեղեր ստեղծող աճ: Մինչդեռ մեր տնտեսական ակտիվության աճը հիմնականում հանքարդյունաբերության հույսին է, որտեղ շատ մեծ թվով աշխատողների կարիք չի զգացվում: Ինչպես նաև՝ առևտրի ու ծառայությունների հույսին: Զբաղվածություն ստեղծող շինարարության ոլորտը մեզ մոտ այս տարի անկում է ունեցել, իսկ արտադրության և արդյունաբերության այլ ճյուղեր առանձնապես մեծ աճ չունեն: Ա. Մարկոսյանի խոսքով՝ ներդրումներն էլ վերջին տարիներին շատ քիչ են եղել և արտագաղթը դանդաղեցնելու համար բավարար չափի աշխատատեղեր չեն ստեղծել: Նրա ներկայացմամբ՝ 2000-ականների երկնիշ տնտեսական աճի մի քանի տարիներին, երբ արտագաղթը նվազել է ու անգամ ներգաղթի միտումներ են եղել, դա հիմնականում տեղի է ունեցել շինարարության բումի, ինչպես նաև Ռուսաստանում գոյություն ունեցող տնտեսական լավ վիճակի արդյունքում: Մեր հայրենակիցներն այդ տարիներին մեկնում էին ՌԴ արտագնա աշխատանքի և վերադառնում էին իրենց հետ բավարար գումար բերելով: Բացի այդ, տրանսֆերտները բավականին մեծ թիվ էին կազմում: Իսկ հիմա նրանք ոչ միայն չեն վերադառնում, այլև իրենց հարազատներին են տանում: Եվ 2011թ. սկսվել է միգրացիայի առավել վտանգավոր տարբերակը՝ մշտական միգրացիան: Իսկ դրա հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական վիճակն է:

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը համաձայն չէ, որ 2000-ականներին ներգաղթ է եղել: Իսկ վիճակագրական այն ցուցանիշը, որ ժամանողների կամ ուղևորափոխադրումների դրական հաշվեկշիռ է ցույց տվել, դեռ ներգաղթ չի կարելի համարել: «Ներգաղթ կհամարեմ, եթե երեք-չորս տարի իրար հետևից դրական թիվ լինի: Մենք այնքան բացասական մնացորդ ենք ունեցել, որ նման կարճ երևույթներին ներգաղթի նման պատասխանատու անվանում չեմ կարող տալ»,- ասում է ժողովրդագրագետը:

Ինչ վերաբերում է արտագաղթը կրճատելու կամ ներգաղթ ունենալու երևույթներին, ապա նրա խոսքով՝ ժողովրդագրական գործընթացներն իներցիոն բնույթ ունեն և միանգամից չեն փոփոխվում՝ ելնելով տնտեսական ցուցանիշից: «Մարդը, երբ արտագաղթելու որոշում է կայացնում, երկար մտածում է, հաշվարկներ անում: Եվ չի կարելի մտածել, թե եթե մի քանի ամիս տնտեսական աճ եղավ, ուրեմն միգրացիան կդադարի: Մեր երկրում արտագաղթն այսօր համակարգային երևույթ է, ըստ էության՝ մեր կյանքի բոլոր ելևէջները այս կամ այն կերպ դերակատարում ունեն այնտեղ: Մինչև մեզ մոտ համակարգային առողջացում չընթանա, ընդ որում՝ դա պետք է լինի տևական, մարդկանց մոտ պետք է ձևավորվի տպավորություն, որ դա ժամանակավոր երևույթ չէ, շարունակվելու է, նոր կսկսվի դրա ազդեցությունը միգրացիոն և ժողովրդագրական գործընթացների վրա: Բայց այսօր իրավիճակն այնպիսին է, որ դրա արագ շտկում ես չեմ զգում: Դա իրականացնելու համար ոչ էլ քաղաքական կամք եմ զգում»,- եզրափակում է Ռ. Եգանյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում