Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

Դեռ ինչքա՞ն պետք է այս լուրերը ստանանք, ինչո՞ւ են տղաները ականի վրա պայթել. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նոյեմբերի 21-ին Արցախում ականանետային պայթյունի հետևանքով երեք զինծառայողների զոհվելու դեպքին՝ անելով մի քանի հարցադրումներ։

Նա, մասնավորապես, գրել է.

«Դեռ ինչքան պետք է այս լուրերը ստանանք և ուղղակի սպասենք հաջորդ այսպիսի հարվածին։

Հանրությունը պետք է շատ հստակ պարզաբանում ստանա․ ինչո՞ւ են տղաները ականի վրա պայթել (՞)։

– Նրանք անկարգապահություն են արել և պայթյունի պահին գտնվել այնտեղ, որտեղ չպե՞տք է գտնվեին։ Եթե այսպես է՝ ո՞վ է նրանց հրամանատարը և ինչո՞ւ չի կարողացել կարգ հաստատել իրեն ենթակա կազմի շրջանում։ Սա վերաբերվում է նաև այն դեպքին, եթե պայթյունը տեղի է ունեցել ականի հետ անզգույշ վարվելու հետևանքով։

– Տարածքը գտնվել է թիկունքո՞ւմ․ այդ դեպքում ինչո՞ւ ականազերծված չի եղել կամ ինչու զգուշացնող նշաններ տեղադրված չեն եղել։

– Հակառակորդի ձեռնարկած ականանետային գրոհի հե՞տ գործ ունենք։ Այս մասին հաղորդագրության մեջ ոչինչ չկա։ Եթե այդպես է՝ նման դեպքերի կանխարգելման կամ կորուստները նվազագույնի հասցնելու մեր մարտավարությունը ո՞րն է։

Իհարկե, հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի մանրամասները պարզվում են, բայց չեմ հիշում, որ նախկինում տեղի ունեցած նման ողբերգություններից հետո հանրությունը հասկանալի պարզաբանումներ ստացած լինի։ Անթույլատրելի է, որ մենք այս ամենը ընկալենք որպես լրահոսի հերթական վերնագիր։

Ամեն կյանքի համար մենք պետք է պատասխան տանք ու պարզաբանումներ ստանանք։ Նույնիսկ ոչ տեղին եմ համարում զոհված տղաների հարազատներին ցավակցելը։ Որովհետև, եթե մեզնից յուրաքանչյուրը հենց իրե՛ն չի համարում ցավակցության օբյեկտ, ուրեմն այս ամենը վերջնականորեն կդառնա ընդամենը ստանդարտ վերնագիր, լուսանկար ու ոչինչ չասող տեքստ։

Մենք սա թույլ չենք տա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում