Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Կդառնա՞ բրյուսելյան այցը պատմական

Երեկ, երբ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողները Էդուարդ Շարմազանովին հարց են տվել նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական միության Արևելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթնաժողովի մասին, ՀՀԿ խոսնակը նրբանկատորեն ասել է, թե նախագահի մամուլի ծառայությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ: Շարմազանովը փաստացի հասկացրել է, որ Բրյուսելում Հայաստանը ներկայացված կլինի Սերժ Սարգսյանի դեմքով, և մեր ունեցած տեղեկություններով՝ արդեն այսօր այդ մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի:

Եթե Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել, ապա գրեթե երաշխավորված կարելի է համարել, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը ստորագրվելու է հենց նոյեմբերի 24-ին:

Կարելի է ենթադրել, որ որոշակի լուծում է գտնվել նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի տեքստի վիճահարույց դրույթների հարցում: Ընդ որում՝ այս հարցում կարող է լուծում գտնված լինել երկու, նույնիսկ երեք հարթության վրա: Օրինակ՝ Երևանն ու Բաքուն գուցե համաձայնության են եկել հռչակագրի ղարաբաղյան հատվածի շուրջ, և դրանում տեղ են գտնելու փոխզիջումային ձևակերպումներ: Հնարավոր է, որ երկու կողմերին, այսպես ասենք, փոխզիջում պարտադրել է Բրյուսելը՝ բոլոր հակամարտություններին մեկ փաթեթով և ընդհանուր ձևակերպումներով անդրադառնալու ճանապարհով:

Սակայն միանգամայն հնարավոր է, որ Երևանի ու Բաքվի միջև որևէ փոխզիջում չի էլ կայացել, ու նույնիսկ հռչակագրի տեքստում պահպանվել են ձևակերպումներ, որոնք անգամ խոցելի են հայկական շահերի տեսանկյունից: Հայկական կողմն ըստ ամենայնի որոշել է հռչակագրում ներառված ձևակերպումները չկապել Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի հետ, քանի որ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրն այնքան կարևոր չէ, որքան երկկողմ համաձայնագիրը, որի ստորագրմանը կողմերը երկար են նախապատրաստվել:

Այն փաստը, որ Բրյուսել մեկնում է Սերժ Սարգսյանը, հուշում է, որ հայկական կողմը նախապատվությունը տվել է ռացիոնալ փաստարկներին, ու նոյեմբերի 24-ը ըստ ամենայնի պատմական օր է դառնալու Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում