Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Հայաստանում ներկրված ձու է վաճառվում. ՍԱՊԾ-ն լռում է

Երկու տարի առաջ Հայաստանում թռչնաբուծական բիզնեսով զբաղվող, Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմեն Խաչատրյանը  կանգնեց լուրջ խնդիրների առաջ, նրան հայտարարեցին «ազգի դավաճան» և ստիպեցին դադարեցնել բիզնես գործունեությունը, արտագաղթել միայն այն պատճառով, որ հանդգնել էր դրսից ձու ներկրել, այստեղ մակնշել և վաճառել։  Սննդի անվտանգության ծառայությունը, պատկան այլ մարմիններ այնպիսի աղմուկ բարձրացրեցին, որ գործարարը կանգնեց լուրջ խնդիրների առաջ, հայտնվեց սնանկ կարգավիճակում։

Ուշագրավ է, սակայն, որ տևական ժամանակ է՝ Հայաստանում կրկին վաճառվում են  դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են։ Մեր տեղեկություններով՝ հավկիթները ներկրում է «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկան։ Եվ որքանով էլ ուշագրավ է, ներկրված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով։ Հիշեցնենք, սակայն, որ Արմեն Խաչատրյանը, երբ ձու էր ներկրում, այն  վաճառվում էր 30-40 դրամով։  Իսկ հիմա 60-70 դրամով է վաճառվում։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ ներկրվածը պետք է որ ավելի մատչելի լիներ։ Ամեն դեպքում, ներկայումս ՍԱՊԾ-ն ոչ մի աղմուկ չի բարձրացրել, քանի որ շուկայում դեֆիցիտ է, ձվի անհրաժեշտություն կա, և այդպիսով փորձ է արվում դեֆիցիտը վերացնել։

«Առաջին լրատվական»-ը Արմեն Խաչատրյանի կնոջից փորձեց հետաքրքրվել՝ իրե՞նք էլ դեռևս կապ ունեն շուկայում հայտնված ներկրված հավկիթների հետ։ Կինը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ դրա հետ իրենք ոչ մի առնչություն չունեն, բայց իրենք էլ են նկատել՝ ներկրված ձվեր կան շուկայում ու որ դրա դեմ առանձնապես պայքար չկա պատկան մարմինների կողմից, որը իրենց դեպքում այդքան ընդգծված էր։

Նշենք, որ Արմեն Խաչատրյանի սնանկության գործը դատարանում է, սնանկության գործով կառավարիչ է նշանակվել։ Գործարարը պնդում է, որ ինքն այս վիճակում հայտնվեց, քանի որ «կլիչկա չուներ», «կրիշ չուներ», սովորական մարդ էր, որը փորձում էր բիզնեսով զբաղվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում