Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բլեֆի անունը՝ Կլոր սեղան

Այսօր Ազգային ժողովում կմեկնարկեն իշխանություններ-ուսանողական շարժում բանակցությունները՝ «5+5» ձևաչափով: Երկուստեք հանդիպումն անվանում են կլոր սեղան, թեև ձևաչափային ու ընթացակարգային խիստ կանոնակարգումները հուշում են, որ գործ ունենք չձևակերպված բանակցությունների հետ:

Այս պարագայում դրանք արտառոց են դառնում, որովհետև կողմերը պետք է քննարկեն մի բան, որն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից: Այսինքն՝ քննարկելու թեմա, ըստ էության, չկա, մանավանդ, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի հետկանչման մտադրություն չունեն: Պաշտոնապես ասվում է, թե իբր քննարկման թեմա են դառնալու այն տասնյակ ենթաօրենսդրական ակտերը, որոնք բխում են այս օրենքից և առաջիկայում ընդունվելու են կառավարության կողմից:

Սա, մեղմ ասած, բլեֆ է, որովհետև տարկետման իրավունքն օրենսդրորեն վերացված է, իսկ ենթաօրենսդրական ակտերը չեն կարող օրենքին հակասող տրամաբանություն և փիլիսոփայություն ունենալ: Սակայն եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ քննարկվելու է ենթաօրենսդրական ակտերի բովանդակությունը, ապա ուսանողներն ԱԺ-ում անելիք չունեն և բանակցությունների պետք է գնան կառավարություն:

Մոտավորապես հասկանալի է, թե այս կլոր սեղանը կամ բանակցություններն ինչու անհրաժեշտ դարձան իշխանություններին: Ուսանողական շարժումների հանդեպ իշխանությունները վախ ունեն աշխարհի բոլոր երկրներում, որովհետև դրանք անկանխատեսելի ու անվերահսկելի են: Եթե ուսանողները ինքնակամ հանձնում են փողոցը, ապա իշխանություններն առնվազն տխմար պետք է լինեն՝ կաբինետային պայմաններում նրանց «չմշակելու» համար: Սակայն իշխանությունները, Էդուարդ Շարմազանովի դեմքով, իրենց համար ավելի կարևոր ու սկզբունքային խնդիր են լուծում, որովհետև եթե ուսանողներին չկտրեին փողոցից, ապա նրանց հուզումների հաջորդ թիրախը լինելու էր Սերժ Սարգսյանը. վիճահարույց օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուղարկվել է նախագահի վավերացմանը:

Ուսանողների վարքագիծը ռացիոնալ մոտիվացիա կունենար, եթե կլոր սեղան-բանակցությունները ոչ թե փոխարինեին փողոցային պայքարին, այլ տեղի ունենային դրա ֆոնին: Հակառակ պարագայում կաբինետային «խորաթան» որևէ կապ չունի ուսանողական շարժման հետ, որովհետև դա քաղաքացիական հասարակության այն սեգմենտն է, որը, որպես կանոն, բացառիկ դեպքերում է կոմպրոմիսների գնում իշխանությունների հետ, եթե նույնիսկ ռոմանտիկ և ուտոպիստական պահանջներ է առաջ քաշում:

Եթե ուսանողական շարժման ղեկավարները, մի քանի ցույցերից հետո, արագ «սովորում» են խորհրդարանի ու կառավարության ճանապարհը, ապա կոմսոմոլ դառնալու անհագ ցանկություն ունեն: Իրական ուսանողական շարժման առաջնորդները պետք է «թրծվեն» քաղմասներում, որովհետև կաբինետներում խնամում են «Բազեի» ճանապարհը բռնած կարիերիստներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում