Չինացի զինվորականները մշակել են VN18 լողացող տանկը։ Norinco կորպորացիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց արտադրանքը կարող է զարգացնել ցամաքում 65 կմ/ժամ առավելագույն արագություն, իսկ ջրում՝ 30 կմ/ժամ։ Մշակողների խոսքով՝ VN18-ն ամենաարագ ռազմական երկկենցաղն է։
Լողացող տանկը, որի շարժիչի հզորությունը կազմում է 1600 ձիաուժ, կշռում է ավելի քան 26 տոննա։
Ինչպես հայտնում են ստեղծողները, VN18-ը հանդիսանում է իր դասի մեջ ամենահզոր ռազմական տեխնիկան։