67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան և երգիչ Դևիդ Կեսիդին, հայտնում է TMZ պորտալը։
Կեսիդիի ընտանիքի աղբյուրների տվյալներով՝ երկուշաբթի օրվանից դերասանը կրիտիկական վիճակով գտնվում է Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Բժիշկների խոսքով՝ լյարդի փոխպատվաստումը միակ բանն էր, որ կարող էր փրկել նրան, սակայն մյուս կողմից՝ նա վիրահատությունը տանել չէր կարող։
Երեքշաբթի հիվանդի ընտանիքը որոշել է հրաժարվել կենսապահովման միջոցների գործածումից, որից հետո գրեթե անմիջապես մահը վրա է հասել։
Կեսիդիին առավել մեծ հանրաճանաչություն էր բերել 1970-ականներին The Partridge Family («Կաքավների ընտանիքը») կատակերգական երաժշտական սերիալում դերակատարումը։ Այդ դերը նրան բերել էր դեռահասների կուռքի կարգավիճակ։ Սերիալի ավարտից հետո նա շարունակել է դերասանի և երգչի հաջող կարիերան։
Ինչպես նշում է պարբերականը՝ Կեսիդին իր չափահաս կյանքի մեծ մասը պայքարել է ալկոհոլիզմի դեմ։