Thursday, 18 04 2024
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»

iPhone X-ի պատրաստման համար բռնի կերպով ուսանողների են ստիպում աշխատել

Apple-ի հիմնական մատակարար Foxconn ընկերությունը Չինաստանի iPhone X արտադրող իր գործարաններում ապօրինաբար օգտագործում է միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորողների աշխատանքը: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Թերթն այս մասին իմացել է հենց սովորողներից՝ քաղաքային երկաթուղային տրանսպորտի տեխնիկումի 6 ուսանողից, ովքեր հայտնել են, որ իրենց 3 000 ընկերների հետ 3 ամիս օրական 11 ժամ աշխատել են Չժենչժոու քաղաքում Foxconn-ի գործարանում՝ Apple-ի համար նոր սմարթֆոններ հավաքելով: Ուսանողներն ասել են, որ ուսումնական հաստատությունում իրենց ասել են, որ խոսքն «աշխատանքային փորձի» մասին է, սակայն աշխատանքը կապ չի ունեցել իրենց ապագա մասնագիտության հետ: Ուսանողներից մեկի խոսքով՝ ինքն օրական 1 200 iPhone X է հավաքել: Աշխատանքից հրաժարվել ուսանողները չեն կարողացել. տեխնիկումում նրանց ասել են, որ այլապես նրանք միջնակարգ կրթության մասին փաստաթուղթ չեն ստանա:

Բացի դրանից՝ Չինաստանի օրենսդրության և Foxconn-ի կանոնների համաձայն՝ պրակտիկանտ դպրոցականները չեն կարող շաբաթական 40 ժամից ավել աշխատել:

Տեխնիկումում հրաժարվել են թերթի համար մեկնաբանել այս տեղեկությունը: Apple և Foxconn ընկերություններում խոստովանել են, որ իրենք գիտեն, որ գործարաններում ուսանողներ են աշխատում և որ նրանց աշխատանքային օրը թույլատրելիից երկար է տևում: Սակայն ընկերությունները նշել են, որ համոզված էին, որ ուսանողները կամավոր են աշխատել, նրանց աշխատանքի համար վճարվել է, ապահովագրություն է տրամադրվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում