Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հայտարարել է իր հրաժարականի մասին՝ իր դեմ իմպիչմենթի մասին խորհրդարանի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանի խոսնակին։
Parliament resolved. Mugabe gone, he has about 24 hours left. pic.twitter.com/Pofg2KzVZV
— ZANU PF (@zanu_pf) November 21, 2017
Ավելի վաղ խորհրդարանը որոշում էր ընդունել Մուգաբեի դեմ իմպիչմենթի վերաբերյալ՝ տալով նրան մոտ 24 ժամ, որպեսզի վայր դնի լիազորությունները։ Իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը վճռել էր իմպիչմենթի ընթացակարգ սկսել խորհրդարանում այն բանից հետո, եր Մուգաբեն հրաժարվել էր լքել պաշտոնը։