Ճապոնիայում ահասարսուռ բացահայտում է արվել։ Տեղի բնակչուհին խոստովանել է, որ 1992-97 թթ իր սեփական նորածին 4 երեխաներին սպանել է բետոնի մեջ։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Մայումի Սաիտոյին ձերբակալել են այսօր։ Բետոնով լի դույլերը, որոնցում գտնվել են մնացորդները, հայտնաբերվել են նրա տանը։ 53-ամյա կինը հայտարարել է, որ այդ քայլին է դիմել ֆինանսական պատճառներով։ Նա ժամանակ առ ժամանակ աշխատել է, սակայն նրա կյանքի մասին հստակ տվյալներ քննությունը չի հայտնում։
Սաիտոյի խոսքով՝ իրեն խոստովանության է դրդել խղճի խայթը, որն ինքը զգացել է մահացած երեխաների առաջ։