Կողմերի ներքին ընթացակարգերի ավարտից հետո պաշտոնապես գործարկվել է 2017-20 թթ. համար Վրաստան-ԵՄ ասոցացման թարմացված օրակարգը։ Այս մասին հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից, փոխանցում է «Գռուզիա Օնլայնը»։
«Նոր օրակարգն ավելի հավակնոտ է և հնարավորություն կտա Վրաստանին մինչ 2020 թվականն առավելագույնս մոտենալ ԵՄ չափորոշիչներին ու նորմերին»,-հայտարարում են ԱԳՆ-ում։
ԱԳՆ տվյալներով՝ օրակարգը հանդիսանում է Վրաստան-ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի իրագործան հիմնական գործիքը և ընդգրկում է հստակ առաջնահերթություններ, որոնք համաձայնեցվել են Վրաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրով նախատեսված համագործակցության բոլոր ոլորտներում։