Մանհեթենի կենտրոնական Թայմս-սքվեր հրապարակում տեղադրված հսկա գովազդային վահանակը նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի կոչ է արել Նյու Յորքին։ Վահանակը դարձել է գովազդային հարթակների մեկը, որոնք գնել է միլիարդատեր Թոմ Ստայերն իր՝ «Անհրաժեշտ է իմփիչմենթ հայտարարել» արշավի անցկացման համար։
Կոչ է արվում նյույորքցիներին միանալ իմփիչմենթի հայտարարման համար միջնորդագիրը ստորագրած 2 595 716 մարդկանց։
Գործարարը մտադիր է հեռարձակել իր արշավի կոչերը մինչ Նոր տարի՝ ամեն ժամվա 10 րոպեն։
I think those of us in & around nyc need to check out this new billboard in Times Square! pic.twitter.com/nyYVRuu0x0
— NYC resistance (@Tracy330507) November 21, 2017
«Նա մեզ հասցրել է միջուկային պատերազմի շեմին, խոչընդոտում է ՀԴԲ-ում արդարադատությանը, և անմիջականորեն խախտելով սահմանդրությունը, գումար է ընդունել օտարերկրյա պետություններից, ինչպես նաև սպառնացել փակել ճշմարտությունը հայտնող լրատվական կազմակերպությունները»,-հայտնել է Ստայերը տեսահոլովակում, որը հրապարակվել է նրա արշավի կայքում։