ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, որդու՝ Բերոնի հետ Սպիտակ տան մոտ դիմավորել է ավանդական սուրբծննդյան եղևնին։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան ֆեյսբուքյան էջում։
«Շնորհակալություն Վիսկոնսին նահանգում գտնվող Silent Night Evergreens ընկերությանը մեր գեղեցիկ եղևնու համար։ Նախագահը, Բերոնն ու ես անհամբերությամբ սպասում ենք Սուրբ Ծննդին մեր նոր տանը»,-գրել է Մելանյա Թրամփը Twitter-ում։
https://www.facebook.com/FLOTUS/videos/347494755719791/
Սովորաբար սուրբծննդյան եղևնին Սպիտակ տուն են տեղափոխում Գոհաբանության տոնի հաջորդ օրը։ Սակայն այս տարի Թրամփների ընտանիքը նոյեմբերի վերջին հինգշաբթին կանցկացնի Մար-ա-Լագո մասնավոր կալվածքում (Ֆլորիդա), որը Թրամփը գնել էր 1985 թվականին 10 մլն դոլարով, վերանորոգել ու վերածել մասնավոր ակումբի։