Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել է իր իրանցի գործընկեր Հասան Ռուհանիին մասնակցելու կլիմայի հարցով միջազգային համաժողովին, որը տեղի կունենա Փարիզում հաջորդ ամիս։
«Ֆրանսիայի նախագահը հրավիրել է Ռուհանիին հաջորդ ամիս ուղևորություն կատարելու Փարիզ՝ կլիմայի հարցով միջազգային համաժողովին մասնակցելու և այդ հարցի քննարկման համար»,-ասվում է Իրանի նախագահի կայքում զետեղված հաղորդագրությունում։
Ընդունե՞լ է արդյոք Ռուհանին այդ հրավերը, հաղորդագրությունում չի ասվում։ Երեքշաբթի Իրանի և Ֆրանսիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ նվիրված տարբեր հարցերի։ Կողմերը քննարկել են իրանական ատոմի հարցով համաձայնագիրը, անդրադարձել մերձավորարևելյան թեմատիկային։