Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը հայտարարեց, որ դատարանն արդարադատության հետ որևէ կապ չունի եւ չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության դատարան:
«Հայաստանի տարածքը, հողը սրբություն է հայ ժողովրդի համար, հայը, որն իր սրբությունն համարում է ոչ էական նշանակություն ունեցող, չի կարող լինել Հայաստանի նախագահ: Ինչքան էլ փորձեք սրան դատավարության տեսք տալ, արդարանալու եք դուք եւ մեղադրողները, այս դատարանը Հայաստանի Հանրապետության դատարանը չէ, արդարադատության հետ որեւէ կապ չունի»,-ասաց նա: