Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիիչ Նիկշա Բավցևիչը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ստամբուլի «Բեշիքթաշի» խաղարկող Ռայան Բոաթրայթն հեռացվել է մեր ազգային թիմից:
«Կան որոշ բաներ, որոնք կուլ տալ չենք կարող: Բասկետբոլը թիմային մարզաձև է, և բոլորը պետք է այստեղ իրենց հավասար համարեն: Բոաթրայթի պահվածքն անընդունելի է: Նա այլևս չի հրավիրվի հավաքական, այդ հարցը փակված է»,- նշել էր Բավցևիչը:
«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ Ռայան Բոաթռայթը վիրավորական արտահայտություններ է արել մարզչի հասցեին՝ նշելով, որ ինքը մեծ աստղ է եւ իրենց ամեն ինչ կարող է թույլ տալ: