Իտալիայում շարունակվող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնութան 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը պարտվել է, իսկ Մանուել Պետրոսյանը ոչ ոքի, խաղացել: Հաղթանակ է տարել միայն Տիգրան Հարությունյանը։ Այս պահին Պետրոսյանը ունի 5, Մարտիրոսյանը ՝ 4․5, իսկ Հարությունյանը 3 միավոր։ Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Նորվեգիայի ներկայացուցիչ Արյան Տարին՝ 6 միավորով։
Մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը 7-րդ տուրում պարտությու է կրել։ Այժմ նա ունի 3․5 միավոր։ Առաջատարը 6․5 միավորով Ժանսայա Աբդումալիկն է։