Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Բացվեց ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Գլխավոր հյուրերն էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը, այլ գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ:

«Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են երկու երկրների նորագույն ժամանակաշրջանում դիվանագիտական հարաբերություններին վերաբերող պատմական լուսանկարներ, փաստաթղթեր: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկու ժողովուրդների կապվածությունը դարավոր պատմություն ունի: Առկա ամուր հիմքը, իրական բարեկամությունը հստակ բնութագրում են երկու ժողովուրդների անցած ուղին: Նախարարը նշեց` հիշում ենք ողբերգական փորձությունները և հաղթանակները: Նաև այն, որ մեր ժողովուրդներն այդ հաղթանակների համար զոհաբերեցին իրենց որդիներին: Հիշվում են այն մարդիկ, ովքեր տարիների ընթացքում մեծ ներդրում են ունեցել երկու ժողովուրդների կապերն ամրապնդելու գործում, և այդ ավանդույթները փոխանցել են նոր սերունդներին:

«Այսօր այդ հերթափոխը մեր ձեռքում է: Մեր հարաբերություններն այսօր վստահ զարգացում են ապրում տարբեր ուղղություններով: Հայաստանի, Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց ժամանակակից պատմության մեջ: Այսօր հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ամենաարդյունավետներից, ամենահաջողակներից են հետխորհրդային տարածքում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նշեց, որ երկու երկրների խորը հարաբերությունների առկայության մասին խոսում են մի քանի հանգամանքներ: Ամենաբարձր մակարդակով պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Վերջին 10 տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ կայացել է ավելի քան 100 հանդիպում: Երկրների ղեկավարները դինամիկա են հաղորդում երկկողմ համագործակցությանը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այս տարիների ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են բազմաթիվ փաստաթղթեր: Առկա են 200-ից ավելի պայմանագրեր և համաձայնագրեր: Իրականացվում է արդյունավետ աշխատանք քաղաքական գերատեսչությունների միջև, կա հստակ համագործակցություն միջազգային հարթակներում: Առկա է ինտենսիվ կապ կառավարությունների, խորհրդարանների միջև:

«Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր առևտրատնտեսական գործընկեր է: Հայաստանում ռուսական ներդրումներն անցել են 3 մլրդ դոլարը: Հայաստանում ռուսական կապիտալով գործում է ավելի քան 2000 ընկերություն: Հաջող համագործակցություն կա տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, լեռնարդյունաբերության, ինովացիայի և այլ ոլորտներում: Հայաստանի համար հավելյալ տնտեսական հնարավորություններ բացեց ԵԱՏՄ-ին անդամակցությունը: Ամուր կապեր կան Ռուսաստանի և Հայաստանի քաղաքների, շրջանների միջև: Մենք կարևորում ենք հումանիտար ոլորտում համագործակցությունը: Հատուկ ուշադրություն ենք դարձնում մշակութային, կրթական կապերին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առավել սերտացման գործում մեծ դերակատարում ունի ՌԴ-ում մեծաթիվ հայ համայնքը: Հենց այս ամենի մասին է պատմում ցուցահանդեսը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կիսեց գործընկերոջ կողմից հնչեցրած դիտարկումները և ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքը:

«Ընթացիկ տարում մենք նշում ենք երկու նշանակալի իրադարձություն` երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակը: Հայաստանն ու Ռուսաստանը պարզապես բարի հարևաններ չեն, երկու երկրներին միավորում է պատմությունը, նախնիների գործած սխրանքների հպարտությունը, բարեկամությունն ու փոխհամաձայնությունը: Կարևոր է, որ այսօր հայ-ռուսական երկխոսությունն ակտիվ զարգանում է, այն համալրվում է իրական գործերով, ապագայի ծրագրերով: Մենք համագործակցում ենք տրանսպորտի, էներգետիկայի, տնտեսության, ռազմական, մշակույթի, կրթության ոլորտներում: Աջակցում ենք միմյանց միջազգային հարթակում»,-ասված է Վլադիմիր Պուտինի խոսքում:

Ռուսաստանի պետական արխիվի տնօրեն Լարիսա Ռոգովայան նշեց, որ ներկայացված փաստաթղթերի մի մասը բերված է Ռուսաստանից, մի մասը տրամադրել են Հայաստանի համապատասխան կառույցները: Ընդհանուր առմամբ ներկայացված են 30 հիմնական փաստաթղթեր, 100-ից ավելի լուսանկարներ:

«Ներկայացված են 1992 թվականից մինչև 2017 թվականին արված լուսանկարները: Ցուցահանդեսի այցելուները կարող են նկատել, որ լուսանկարները շատ կենդանի են, հրաշալի կերպով փոխանցում են երկու երկրների ղեկավարների տրամադրվածությունը: Կնկատեք, որ հիմնականում տարբեր տարիների լուսանկարներում երկու երկրների ղեկավարները ժպտում են: Մենք ներկայացնում ենք հիմնական փաստաթղթերը, որոնք վերաբերում են քաղաքական երկխոսությանը, տնտեսական համագործակցությանը, հումանիտար կրթության, գիտության ոլորտներում համատեղ աշխատանքին: Գլխավոր փաստաթուղթն, իհարկե, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրն է: Այն նախանշում է համագործակցության հիմնական ուղղությունները: Ինձ համար, որպես արխիվի մասնագետի, շատ կարևոր է 1995 թվականին կնքված պայմանագիրը, որի համաձայն հավասար իրավունքներ են տրվում ուսումնասիրողներին: Դա շատ կարևոր է, դա մեզ հնարավորություն է տալիս ամրապնդել Ազգային արխիվների միջև համագործակցությունը: Մենք Հայաստանի ազգային արխիվի հետ ունենք համատեղ ուսումնասիրություն, հրատարակություն, կազմակերպել ենք ցուցահանդեսներ»,-ասաց Ռուսաստանի արխիվի տնօրենը:

Հյուրերը շրջեցին, ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին, որից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի մասնակցությամբ մարվեցին Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նամականիշներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում