Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու պահանջով հացադուլ իրականացնող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին այսօր սատարելու էին եկել ազատամարտիկներ Խաչիկ Ավետիսյանը, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը, հացադուլին է միացել ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը։
Արամ Գ. Սարգսյանը իր աջակցությունը հայտնեց՝ նշելով, որ կողմ է Հայրիկյանի բարձրացրած պահանջին։ «Տիգրան Մուկուչյանի հետ մենք խնդիր չունենք, մեր խնդիրը իշխող Հանրապետականի հետ է, որն իրականացրեց սահմանադրական փոփոխությունները։
Ասեմ ձեզ, որ 1992-93 թվականներին Հանրապետական կուսակցությունը միացել էր քաղաքական ընդդիմադիր ուժերին, որոնք պայքարում էին Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի Սահմանադրության դեմ, բայց կեսից փախան-մտան իշխանական կոալիցիա»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ իրենք կարող են հավաքել 200 հազար ստորագրություն, քանի որ իրենք՝ ինքը, Հայրիկյանը, փորձառու քաղաքական գործիչներ են։
«200 հազարը հզոր ուժ է։ Հիշում եմ՝ ժամանակին Տեր-Պետրոսյանն ասաց՝ 200 հազար մարդ բերեք կանգնացրեք իմ պալատի դիմաց, ես հրաժարական կտամ։ Նա գիտեր այդ 200 հազարի ուժը»,- ասաց Սարգսյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: