Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը կարևոր է տարածաշրջանի ապագայի համար: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև մի շարք տարաձայնություններին՝ այսօր այդ երկու երկրները հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում:
Էրդողանն ասել է, որ Իրանը նույնպես կարևոր գործընկեր է սիրիական ճգնաժամի կարգավորման համար:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը սիրիական ճգնաժամը կքննարկեն այս տարվա նոյեմբերի 22-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում նախագահների հանդիպման ժամանակ: