Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Ադրբեջանի հրապարակային հայտարարությունները տարբերվում են նրանց գործողություններից. Նալբանդյան

Հայաստանը երբեք հետ չի կանգնել ձեռք բերված համաձայնություններից եւ տրամադրված է Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ շարունակել ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ նախկին հանդիպումների ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ միտված է հակամարտության հնարավորինս արագ լուծմանը, եւ եթե Հայաստանը նման ցանկություն եւս ունի, ապա որն է խնդիրը, Էդվարդ Նալբանդյանն ասաց.

«Խնդիրն այն է, որ գործը խոսքերին համընկնի եւ չշեղվի խոսքերից: Հիշեցնեմ մի քանի նման օրինակ՝ Կազան: Կազանի նախօրեին մենք հանդիպեցինք արտգործնախարարների մակարդակով երեք-չորս անգամ, որպեսզի հիմնական սկզբունքների տեքստը համաձայնեցնեինք հետագայում այն նախագահներին ներկայացնելու համար:   Գագաթնաժողովից  տասը օր առաջ մենք ստացանք ուղեկցող նամակ՝ ներառյալ տեքստերը. հատուկ ամփոփված էր այն, որ տեքստերի մեջ փոփոխություն չի մտցվելու: Ադրբեջանցիները Կազան ժամանեցին տասը-տասներկու փոփոխություններով, այսինքն՝ մեկ քայլ հետ կանգնեցին մեր համաձայնությունից: Սա առաջին անգամը չէր. դա եղել էր 2011 թվականի մարտին  Սոչիում, դրանից առաջ՝ Աստրախանում եւ Սանկտ Պետերբուրգում: Բառացիորեն, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում վերջին հանդիպումների ժամանակ (2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից հետո- խմբ.) մենք համաձայնության եկանք որոշ հարցերի շուրջ,  իսկ Ադրբեջանը կրկին մեկ քայլ հետ կանգնեց: Նրանք ամեն անգամ հաստատում են, որ խնդիր չկա, որ ֆինանսավորվի Անջեյ Կասպրշիկի թիմի ընդլայնումը, սակայն չորս անգամ արգելափակել են գործընթացը բյուջետային հանձնաժողովում»,-ասաց ՀՀ արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ադրբեջանցիները ամեն կերպ չեն ուզում հիշատակել այն երեք հիմնական սկզբունքները, որոնց շուրջ համաձայնության են եկել նախկինում, այն է՝ ուժի եւ սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ  ինքնորոշման իրավունքը:

«Մենք համաձայնել ենք, ի դեպ՝ ոչ միայն Հայաստանը, այլեւ Ղարաբաղը եւ Ադրբեջանը, կրակի դադարեցմանը, իսկ Ադրբեջանը, ամեն ճիշտ ու սուտ գործածելով, փորձում է  համաձայնություններից հետ կանգնել: Լավ կլիներ, իհարկե, եթե խոսքերը համապատասխանեին գործերին: Հուսամ՝ նրանք կփոխեն այդօրինակ դիրքորոշումը եւ ցանկությունը կսկսեն մարմնավորել իրենց գործերում»,-եզրափակեց ՀՀ արտգործնախարարը:

Նոյեմբերի 20-21-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում