Thursday, 18 04 2024
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել

Ինչ հարցեր են քննարկել Հայաստանի և ՌԴ-ի արտգործնախարարները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովը քննարկել են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմանի միջազգային հարթակների շրջանակներում գործողությունների համադրման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:  Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի՛ ընկերներ,

Ինչպես գիտեք, մենք հաճախակի ենք հանդիպում պարոն Լավրովի հետ ինչպես Երևանում ու Մոսկվայում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում:

Այսօր ես կրկին ուրախ եմ ողջունելու Հայաստանում իմ գործընկեր և ընկեր, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը խորը սիմվոլիկ նշանակություն ունի: Այս տարի մենք նշում ենք մի շարք կարևոր, մեզ համար նշանակալից տարեթվեր: Ապրիլին լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը, իսկ օգոստոսին մենք նշեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրի 20-ամյակը:

Տարվա ընթացքում այդ հոբելյանական տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումներից առաջինը տեղի ունեցավ փետրվար ամսին, երբ մենք պարոն Լավրովի հետ Մոսկվայում արխիվային փաստաթղթերի ցուցահանդես բացեցինք:

Այդ ժամանակ, իմ պաշտոնական այցի ընթացքում, մենք համաձայնեցրեցինք վերոհիշյալ տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումների անցկացումը: Ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են: Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվում է «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» մասշտաբային պատմավավերագրական ցուցահանդեսը:

Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների գրեթե ամբողջ շրջանակը:

Մանրամասնորեն անդրադարձանք այս տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի Նախագահների երկկողմ ձևաչափով կայացած երեք հանդիպումների արդյունքներով ձեռք բերված բարձր քաղաքական պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Մեր երկրների ղեկավարներն ընթացիկ տարում մի քանի անգամ հանդիպել են նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գծով կազմակերպված գագաթաժողովների շրջանակներում:

Մեր երկկողմ համագործակցությանը լրացուցիչ խթան են հաղորդել մեր երկրների խորհրդարաննների և կառավարությունների ղեկավարների պաշտոնական փոխայցելությունները:

Իմ գործընկերջ հետ գոհունակությամբ արձանագրեցինք տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը, երկկողմ առևտրաշրջանառության աճը, այդ գործընթացներում երկու երկրների տարածաշրջանների ավելի խորը ներգրավվումը:

Մենք հագեցած հումանիտար կապեր ունենք: Անցած տարի հաջողությամբ անցկացվեցին Ռուսաստանի օրերը Հայաստանում: Բառացիորեն օրերս մեր երկրների ղեկավարները Տրետյակովյան պատկերասրահում ազդարարեցին Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի մեկնարկը:

Հանգամանալից քննարկեցինք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմանի միջազգային հարթակների շրջանակներում մեր գործողությունների համադրման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ ուղղված 2016-2017թթ. ղարաբաղյան խնդրի շուրջ Վիենայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված իրավիճակի լարվածությունը կանխելուն, հրադադարի մասին եռակողմ համաձայնագրերի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության նվազեցման նպատակով լրացուցիչ միջոցառումների ձեռնարկմանը և բանակցային գործընթացի ակտիվացմանը:

Մեր բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը և բնական է դաշնակից երկրների համար:

Շնորհակալ եմ ուշադրության համար և խոսքը փոխանցում եմ պարոն Լավրովին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում