Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Տնտեսական աճ խաղամոլների ու խոպանչիների հաշվին

Հայաստանի տնտեսությունն անցած ամիս թռիչքային՝ 7 տոկոս ակտիվություն է գրանցել: Համենայնդեպս, երեկ նման տվյալ էր ներկայացրել Ազգային վիճակագրական ծառայությունը: Խոսքը վերաբերում է հունվար-հոկտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այս աճը թռիչքային է այն պատճառով, որ ընդամենը նախորդ ամիս այն մոտ 2 տոկոսով ցածր էր և 5․1 տոկոս էր: Տնտեսական ակտիվության նման ցուցանիշ կերազեին անգամ եվրոպական զարգացած երկրները, առավել ևս՝ ԵԱՏՄ կամ ԱՊՀ երկրները:

Բայց մեր տնտեսության պատմության մեջ միշտ չէ, որ նման թռիչքային վայրիվերումներ են տեղի ունենում, ցուցանիշներ ներկայացնող այդ գերատեսչությունը սովորաբար թե՛ աճի, թե՛ անկման ավելի դանդաղ դինամիկա է ցույց տալիս: Բայց այս տարի ինչ-որ պահից այդ տենդենցը խախտվեց: Նախ, օգոստոս ամսից աճը սկսեց թռիչքային անկում գրանցել ու 6․2 տոկոսից իջավ 5․5 տոկոսի, սեպտեմբերին արդեն՝ 5․1 տոկոսի: Եվ մինչ մենք սպասում էինք, որ հաջորդ ամսից այդ ցուցանիշը 5-ից էլ կիջնի, չէ որ կառավարությունն այս տարվա կտրվածքով ընդամենը 4․3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, բայց ի հեճուկս վատատեսների՝ մեկ էլ ԱՎԾ-ն թռիչքաձև աճ է հրապարակում: Եվ տպավորությունն այնպիսին է, որ մեր տնտեսական ակտիվությունն իր տեղը չի գտնում և չի կարողանում հասկանալ՝ աճի՞, թե՞ նվազի: Նման միտումը հավանաբար բնորոշ է ոչ կայուն տնտեսություններին, որոնց վրա արտաքին ազդակներն անմիջապես ազդեցություն են թողնում:

Ամեն դեպքում ինչի կամ որ ճյուղի հաշվին է տեղի ունեցել Հայաստանի տնտեսական ակտիվության այդ աճը: Հատկապես որ արդյունաբերության և առևտրի շրջանառության ոլորտներում աճի էական փոփոխություն չկա, այդ ճյուղերում գրանցվել է համապատասխանաբար 12․4 և 12․8 տոկոս: Մի փոքր ավելի աճ կա ծառայությունների ոլորտում՝ 13․9 տոկոս, նախորդ ամսվա 12․8-ի փոխարեն: Պարզվում է, այս անգամ կտրուկ նվազել է շինարարության և գյուղատնտեսության անկումը: Առաջին դեպքում անկումն իջել է 0․9 տոկոսի նախորդ ամսվա 6․4 տոկոսի փոխարեն, իսկ գյուղատնտեսության դեպքում անկումը 9․9 տոկոսից հասել է 4․1 տոկոսի:

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը այս գործոններից զատ հավելում է նաև այն հանգամանքը, որ աճի նման թիվ ունենալուն նպաստել է նաև անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, որը գրեթե զրոյական էր՝ 0․4 տոկոս աճ: Այդ ֆոնի վրա այս անգամ մի փոքր ակտիվությունը նման տարբերություն է ցույց տվել: «Բայց ինձ մոտ ավելի շատ հարցականներ են առաջացնում տարվա առաջին կեսին գրանցված բարձր աճի ցուցանիշները: Չէ որ 2016թ. առաջին ամիսներին աճի բարձր թվեր էին ցույց տալիս: Իսկ սեպտեմբեր-հոկտեմբերի աճը, եթե համեմատում ենք 2016-ի նույն ժամանակահատվածի հետ, կանխատեսելի էր, քանի որ անցած տարվա բազան շատ ցածր էր: Ինձ մոտ ավելի շատ հարցեր է առաջացնում գյուղատնտեսության անկման նվազումը, քանի որ այդ ոլորտում հոկտեմբեր ամսին ինչ-որ արտառոց բան չի եղել: Չեն ասում՝ խաղողի կամ կարտոֆիլի արտառոց բերք է եղել, կամ անասնապահության մեջ թռիչքային հաջողություն է գրանցվել: Նույնն էլ շինարարությանն է վերաբերում, թե այդ ինչ մեծ ներդրումներ են եղել, որ անկումը մի ամսում գրեթե զրոյացավ: Միակ պատճառը հավանաբար այն է, որ անցած տարվա բազան չափազանց ցածր է, անցած հոկտեմբերին այդ ոլորտներում 7․3 և 9․8 տոկոս անկում կար: Ինձ մոտ մեկ այլ մտահոգություն էլ կա, որ իշխանությունները, երբ այս թվերի մասին նախապես են խոսում, ես անհանգստանում եմ, ինձ թվում է՝ հրահանգ են տալիս: Մոտ 10-15 օր առաջ, երբ շինարարության մասին էին խոսում, ասում էին, որ այս տարի էլ, եկող տարի էլ աճի տեմպեր կունենանք, ու սկսեցին ցույց տալ: Ինձ համար հետաքրքիր է նաև, թե ինչի հաշվին է տեղի ունեցել էլեկտրաէներգիայի արտադրության 5․4 տոկոս աճը այն դեպքում, որ անցած տարի հոկտեմբերին ավելի ցուրտ էր, այս տարի՝ ավելի տաք»,- ասում է Վ. Խաչատրյանը:

Էլեկտրաէներգիայի դեպքում էլ հավանաբար նույն պատճառն է աշխատել․ անցած տարվա մեծ՝ 6․3 տոկոս անկման ֆոնին այս տարվա մի փոքր ակտիվությունը նման աճ է տալիս: Իսկ ինչ վերաբերում է ծառայությունների ու առևտրի ոլորտներում գրանցվող շարունակական աճին, ապա տնտեսագետի կարծիքով՝ երկրորդ դեպքում դա տեղի է ունենում հիմնականում մեր երկիր փոխանցվող տրանսֆերտների աճի շնորհիվ: Ծառայությունների դեպքում դա մի փոքր արտառոց է, քանի որ աճը, կարծես թե, տեղի է ունենում մեր հայրենակիցների խաղամոլության հաշվին: «Դա արդյունք է, որտեղ ոչինչ չես կարող անել, և դա արդեն մեզ մոտ դարձել է աճը ապահովող կարևորագույն հանգամանք»,- նկատում է Վ. Խաչատրյանը:

Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսական ակտիվության վրա ազդեցություն ունեցող, այսպես ասած, դրսի գործոններին, ապա Վ. Խաչատրյանի խոսքերով՝ դրանց ազդակներն այս տարի դրական էին: Տրանսֆերտները աճում են, Ռուսաստանում տնտեսական կայունոււթյուն է նկատվում, ինչի արդյունքում մեր հայրենակիցներն ավելի շատ փող են ուղարկում: Դրսից երկրորդ դրական գործոնը պղնձի գինն է, որն անցած տարվա այս ամսվա համեմատ ավելի քան 2000 դոլարով աճել է: «Եթե խոշոր հարկատուների ցանկին ծանոթանում ենք, տեսնում եք, որ այդ ոլորտում էական աճ կա: Արդյունաբերության ցուցանիշներում էլ է դա երևում: Բայց ես դրանից շատ չեմ ոգևորվում, ավելի շատ մտահոգվում եմ, քանի որ դա նշանակում է շատ վայրենի ձևով հանքերի շահագործում: Իսկ ինչ վերաբերում է ԱՎԾ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշին, ապա այդ աճը մեր կյանքի որակի վրա չի ազդել, ուսումնասիրության արդյունքում հնարավոր է, պարզենք, որ ընդամենը մի խումբ մարդկանց վրա է ազդել: Եվ ինձ շարունակում է անհանգստացնել աշխատատեղեր չլինելու, գործազրկության և աղքատոււթան հարցը, որը մնում է անլուծելի»,- եզրափակում է տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում