Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է Մեդելին քաղաքի դպրոցներից մեկի 40-ամյա ուսուցչուհուն, ով ստիպել է աշակերտներին իր հետ սեքսով զբաղվել, իսկ մերժման դեպքում՝ շանտաժի ենթարկել։
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ աշակերտներից մեկի ծնողները նրա հեռախոսում նկատել են ուսուցչուհու ուղարկած բաց լուսանկարներն ու մերժման դեպքում քննության ձախողման հետ կապված սպառնալիքները։
Ներկա պահին ուսուցչուհուն սպառնում է 40 տարվա ազատազրկում։ Կնոջը ձերբակալելուց հետո նրա ամուսինը հեռացել է։
Ոստիկանության տվյալներով՝ կինը 16-17 տարեկան դեռահասներին կանչել է իր տուն և հարկադրել ինտիմ հարաբերությունների։