Համացանցում հայտնվել է ռոբոտին փոշոտում սովորեցնելու գործընթացով տեսանյութ։ Նախատեսվում է, որ այն ապագայում կփոխարինի մեղուներին։
Արևմտյան Վիջինիայի համալսարանի հետազոտողերը փորձերն իրականացրել են խաչաձև փոշոտման ռոբոտացված համալիրի ստեղծման նախագծի շրջանակում։ Փորձի ժամանակ ռոբոտը «փոշոտել» է ծաղկի այն հատվածները, որոնք նշված են եղել QR-ծածկագրով։ Բանն այն է, որ թփի վրա ծաղիկերը տարբերակել այն դեռևս չի կարողանում։
Մասնագետները կատակում են՝ ասելով, որ կամ ռոբոտին պետք է սովորեցնել ծաղիկները ճանաչել, կամ աճեցնել ծաղիկների նոր տեսակ, որոնց թերթիկներին կլինեն QR-ծածկագրեր։