Կա հավանականություն, որ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հարկադրված կլինի լքելու պաշտոնը նոյեմբերի 22-ին։ Նման տվյալներ են ներկայացվել իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցության քարտուղարի տեղակալ Փոլ Մանգվանայի կողմից։
Մանգվանայի հաղորդմամբ՝ Մուգաբեի իմփիչմենթի ընթացակարգը կարող է տևել 2 օր։ Ծրագրվում է, որ արդեն այսօր խորհրդարանի քննարկմանը կներկայացվի իշխանությունից նախագահի հեռացման մասին բանաձևը, իսկ հաջորդ օրը իմփիչմենթի հարցը կդրվի քվեարկության։
Մանգվանան հավելել է, որ ինքն ու իր կուսակցությունը կքվեարկեն գործող նախագահի հեռացման օգտին։ Նա նշել է, որ տեղի ունեցողի հիմնական պատճառն այն է, որ քաղաքական գործիչը թույլ է տվել կնոջը «ուզուրպացնել կառավարության լիազորությունները»։