Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Ինչ է նշանակում ընտանիքում համերաշխության վերականգնումը. ընտանեկան բռնության դեմ օրենքի էությունը փոխվել է

«Ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքի անվանումը փոխում է օրենքի ակցենտավորումը անհատից։ Այս նոր անվանումը ակցենտավորումը անհատից փոխում է ընտանիքին, խմբին։ Իսկ պետությունը պարտավորություն ունի անհատի, քաղաքացու հանդեպ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը՝ անդրադառնալով ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագծի ու անվանման փոփոխությանը։

Հիշեցնենք, որ սկզբում օրենքի նախագիծը կոչվում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, այժմ այն անվանափոխվել է և ունի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը: Անահիտ Սիմոնյանի խոսքերով՝ «Ընտանեկան բռնությունը» միջազգայնորեն ընդունված տերմին է, որը ամրագրված է մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթերում, կոնվենցիաներում, որոնց միացած է Հայաստանը և ունի որոշակի պարտականություններ։ «Սա է այն տերմինը, որով խնդիրը նկարագրվում է։ Ընտանեկան բռնություն տերմինը կոչված է ցույց տալու տեղի ունեցող բռնության ամբողջ պարբերականությունը, շղթայական մոդելը բռնարարի ու բռնության ենթարկվածի միջև։ Երբ տեղի է ունենում փոփոխություն, փոխվում է անվանումը, արդեն բոլորովին այլ պատկեր է ստացվում»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ երբ ուշադիր նայում ենք, ապա օրենքի նախագծի բովանդակության մեջ փոփոխության է ենթարկվել նաև բռնարար տերմինը, որը հստակ տերմին էր։ Բռնարարը նա է, ով բռնության է ենթարկում անձին։ Այս տերմինները հստակորեն նշում են, որ կա մի կողմ, որը կիրառում է բռնություն, և կա մի կողմ, որը ենթարկվում է բռնության։ Բոլոր կարգավորումները վերաբերում են անհատների իրավունքներին։ Այսինքն՝ փոփոխությունը գաղափարային է նաև»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ հստակ չէ նաև, թե ինչ է նշանակում ընտանիքում համերաշխության վերականգնումը։ Յուրաքանչյուր օրենք իր բովանդակությամբ և անվանումով պետք է լինի բացատրելի և հասկանալի, հասկանալի լինի հատկապես իրավական դաշտում։ «Երբ որ մենք կարդում ենք օրենքի անվանումը, մեզ համար պետք է հստակ լինի օրենքի կարգավորման առարկան։ Այս դեպքում ստացվում է, որ այս օրենքի կարգավորման առարկան դառնում է ընտանիքում համերաշխության վերականգնումը, որը իրավական եզրույթ չէ։ Սա շատ խեղաթյուրված վերնագիր է, որը նախ խնդրի բնույթն է խեղաթյուրում և, մյուս կողմից, իրավական տեսանկյունից ընկալելի և մեկնաբանելի չէ։

Ինչ վերաբերում է օրենքի նախագծի ընձեռած հնարավորություններին, օրենքով ամրագրված կանխարգելման 3 մեխանիզմներին, ապա Անահիտ Սիմոնյանի խոսքերով՝ դրանք նույնկերպ պահպանված են նաև այս նոր նախագծում։

Մեր զրուցակցի խոսքերով, սակայն, միայն անվան փոփոխությունը արդեն լուրջ քայլ էր, որով պետությունը ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք, որոշակի ճնշումներից ելնելով, կարող են գնալ կարգավորումների, որոնք իրավական չեն։ «Պետք է հստակեցնել, թե ինչն է գերակա՝ օրե՞նքը, իրավո՞ւնքը, խնդրի կարգավորման վերաբերյալ էքսպերտային առաջարկնե՞րը, թե՞ մանիպուլյացիոն, անտեղյակ և այլ նկատառումներով գործընթացի մեջ խառված անձանց դիրքորոշումներն ու կարծիքները։ Սա մի քիչ աբսուրդային իրավիճակ է։ Հիմա, եթե վաղը մեկը կանգնի ու ասի, թե քրեական օրենսգրքի հետ խնդիրներ կան, ի՞նչ են անելու, քրեական օրենսգիրքը փոխելու են և քրեական բառի փոխարեն դնելու են քաղաքացիների միջև համերաշխության պահպանման օրե՞նք։ Հիմա, եթե ես ասեմ, որ քրեական բառը հարիր չէ մեր ավանդույթներին, ուրեմն կառավարությունը պետք է վեր կենա ու փոխի՞ օրենքը։ Սա իրավական աբսուրդ է, որը տվյալ դեպքում պետությունը վերցրել է իր վրա։ Պետությունը գնում է միջազգային տերմինների փոփոխության, ինչ է թե՝ գոհացնի որոշակի խմբի։ Բայց օրենքը ինչ-որ անձանց գոհացնելու համար չէ։ Օրենքը ստեղծվում է՝ կարգավորելու խնդիրը։ Սա հստակ է։ Սա դեբատ չէ։ Սա իրավական խնդիր է, ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագծի անվանափոխությամբ պետությունը ընդգծում է, որ չունի բավարար քաղաքական կամք՝ կոնկրետ խնդիր լուծելու իր բնակչության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում