Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ծանր հանցագործների ԴՆԹ բանկ կստեղծվի

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվելու է կառավարության ներկայացրած առաջարկությունը փոփոխություն կատարելու Ոստիկանության մասին օրենքում: Այդ փոփոխությունները երկուսն են, որոնցից առաջինը վերաբերում է օրենքի 5-րդ հոդվածում փոփոխություն կատարելուն, իսկ մյուսը՝ 20-րդ հոդվածին:

Ոստիկանության մասին օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության գործունեությունը և քաղաքացիների իրավունքները: Օրենքի այս հոդվածը ներկայացված է նոր խմբագրմամբ, որի արդյունքում հոդվածից դուրս է մնացել հետևյալ պարբերությունը՝ ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված կամ կալանավորված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավական օգնություն ստանալու իրենց իրավունքից, օրենքով սահմանված կարգով տեղյակ պահել նրանց հարազատներին, աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին՝ նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել նրանց բժշկական և (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև ձերբակալման կամ կալանավորման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ:

Ստացվում է, որ եթե օրենքի այս խմբագրումն ընդունվի, ապա ոստիկանությունը կարող է մարդուն կալանավորել կամ ձերբակալել, իսկ նրա հարազատները կարող են և տեղյակ չլինել, թե որտեղ է նա գտնվում, կամ ինչի համար է մեղադրվում:

Նոր խմբագրման դեպքում 5-րդ հոդվածից հանված է նաև այս ձևակերպումը՝ ոստիկանության աշխատակիցները մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը և բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները: Սա ևս խիստ կարևոր ձևակերպում է, քանի որ ապահովում է քաղաքացիների իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը: Դրա փոխարեն ներկայացված են ընդհանուր և ոչինչ չպարտավորեցնող ձևակերպումներ, ինչպես, օրինակ, այս ձևակերպումը՝ ոստիկանության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում:

Բայց ավելի հետաքրքրական է Ոստիկանության մասին օրենքում առաջարկվող մյուս փոփոխությունը, ըստ որի նախատեսվում է, որ օրենքի նման փոփոխության դեպքում ոստիկանությունում հաշվառվելու է ծանր, առավել ծանր և սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց ԴՆԹ-ի հաշվառում:

Կառավարությունը առաջարկում է Ոստիկանության մասին օրենքի 20-րդ հոդվածում, որը վերաբերում է հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս ոստիկանության իրավունքներին, ավելացնել նոր կետ հետևյալ խմբագրմամբ՝ կենսաբանական ծագում ունեցող հանցագործության հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ:

Ըստ նույն հոդվածի՝ առաջարկվում է ԴՆԹ բնութագրերը պահպանել 80 տարի: Թե ինչ սկզբունքով են հոդվածի հեղինակները որոշել ԴՆԹ նմուշների պահպանման նման մեծ ժամկետ սահմանել, հայտնի չէ: Ավելի տրամաբանական չէ՞ր լինի, եթե ԴՆԹ-ն ոչնչացվեր տվյալ անձի մահից հետո: Հնարավոր է նաև, որ մենք գործ ունենք մի ինչ որ գիտափորձի հետ, որի նպատակն է համեմատել ծանր և առավել ծանր հանցագործություն կատարած անձանց ԴՆԹ բնութագրերը, որի արդյունքում գուցե հնարավոր լինի գտնել ընդհանրություն այդ մարդկանց կենսաբանական տիպերի միջև: Չի բացառվում նաև առաջին հայացքից ֆանտաստիկ թվացող մի տարբերակ ևս. եթե պարզվի, որ ծանր և առավել ծանր հանցագործություն կատարած անձանց ԴՆԹ-ները որոշակի ընդհանրություն ունեն, հնարավոր լինի մարդկանց ԴՆԹ-ի ուսումնասիության միջոցով նախապես պարզել, թե տվյալ անձը գենետիկ հակում ունի ծանր հանցագործությունների նկատմամբ: Օրինակ, մարդը ծնվեց, և հենց այդ ժամանակ վերցվում է նրա ԴՆԹ-ն՝ պարզելու նրա հակումը հանցագործության նկատմամբ: Չի բացառվում նաև, որ այս օրենքի հեղինակները ցանկություն ունեն հավաքել հանցագործների ԴՆԹ-ները, նրանց ապագայում վերստեղծելու համար: Չէ որ գիտությունը արդեն կարողաել է ԴՆԹ-ի միջոցով կլոնավորել մկների և գառների, գուցե կգա նաև մարդկանց կլոնավորելու ժամանակը:

Համենայնդեպս, ԴՆԹ բնութագրերի նման երկար ժամկետով պահպանելու ցանկությունը ցույց է տալիս, որ դրանք օգտագործվելու են նույնիսկ այն ժամանակ, երբ այդ անձինք, ումից վերցվել են այդ տվյալները, վաղուց կլինեն հանդերձյալ աշխարհում, և մեղավոր կամ անմեղ լինելու, նրանց ներելու կամ պատժելու գործը ոստիկանությունից անցած կլինի այլ պատկան ատյանների տնօրինությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում