Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին

Ստորագրումից առաջ պետք է պատրաստ ու սառնասիրտ լինենք ռուսական աղտոտ հրապարակումների նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։

– Նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացվելիք ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ռուսական որոշ հեռուստաալիքներ Հայաստանի դեմ հակաքարոզչություն են տանում։ Նշում են, թե Հայաստանը նմանակում է Ուկրաինային, ընդհուպ պատրաստվում է Եվրամիության անդամ դառնալ։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ց է վախենում Ռուսաստանը, արդյոք կա՞ն մտահոգվելու պատճառներ։

– Ռուաստանի և Եվրոպայի հարաբերությունները մնում են բավականին սառը, և այս պայմաններում բնական է, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք դժգոհ են Հայաստան-ԵՄ մերձեցումից։ Այդ դժգոհությունն այս կամ այն կերպ դրսևորվում է առանձին լրատվամիջոցների նյութերում։ Այդ շրջանակները գուցեև լիովին չարտահայտեն Ռուսաստանի հիմնական, պաշտոնական դիրքորոշումը։ Որքան էլ մենք համարենք, որ Ռուսաստանում մեկ մարդ է ամեն ինչ որոշում, այդուհանդերձ, այս հարցի հետ կապված չէր կարող միանշանակ դրական կամ չեզոք արձագանք լինել քաղաքական միջավայրում։ Ե՛վ ստորագրումից առաջ, և՛ ստորագրումից հետո մենք բավականին շատ այդպիսի բացասական, եթե չասենք՝ աղտոտ հրապարակումներ ենք տեսնելու։

– Դուք կարծում եք՝ այդ տեսակետները լա՞յն տարածում ունեն Ռուսաստանում, իսկապե՞ս գերակշռող է այն կարծիքը, որ Հայաստանը, ստորագրելով այս փաստաթուղթը, կարող է «պոկվել Ռուսաստանից»։

– Նախ մենք չպետք է ակնկալենեք, որ ռուսական լրատվամիջոցներում առկա այդ հրապարակումները պորֆեսիոնալ կամ ռացիոնալ հիմքեր ունեն։ Այնտեղ բազմաթիվ քաղաքական, փաստական սխալներ կարող են լինել, նույնիսկ իրականության հետ կապ չունեցող մեկնաբանություններ։ Դրանք ընդհանուր քարոզչական մեքենայի աշխատանքի առանձնահատկություններ են։ Բայց հաշվի առնելով, որ Ռուսաստանի հասարակության մեծամասնությունը բավականին թշնամաբար է տրամադրված ամբողջ Արևմուտքի և մասնավորապես՝ ԵՄ-ի նկատմամբ, կարող ենք ասել, որ սա հենց այդպիսի տրամադրությունների արտացոլումն է։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք ու հնարավորինս սառնասիրտ ընդունենք։ Հայաստանի իշխանություններն ու դիվանագիտությունը պետք է հետևողական աշխատանք տանեն, որպեսզի այդ կարգի հայտարարություններն ու հրապարակումները բուն Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների, Հայաստանի զարգացման ծրագրերի վրա ազդեցություն չունենան։ Դա հեշտ չի լինելու, որովհետև, ուզենք թե չուզենք, այդպիսի քարոզչությունը Ռուսաստանում ազդելու է նաև Հայաստանի հասարակության վրա: Դա նշանակելու է, որ նաև Հայաստանի հասարակության մեջ լինելու են հակասություններ, տարբեր վերաբերմունք Հայաստան-ԵՄ հարաբերությունների նկատմամբ։ Դա նաև նշանակելու է, որ ներսում բացատրական ու տեղեկատվական աշխատանքը շատ արդյունավետ և հետևողական պետք է իրականացվի։ Ամեն դեպքում, այնպիսի հավակնոտ ծրագիր, ինչպիսին այն քայլերն են, որ նշված են համաձայնագրի մեջ, պահանջում են որոշակի հանրային մոբիլիզացիա և գիտակցություն, որ մենք բոլորս պետք է ջանքեր թափենք, որ դրանք դառնան իրականություն ու ապահովեն Հայաստանի զարգացումն ու ապագան։

– Մի քանի օր է մնացել համաձայնագրի ստորագրմանը, այս պահի դրությամբ դուք ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան լրատվամիջոցների աշխատանքը՝ տեղեկատվական, քարոզչական առումով։

– Պետք է գոհունակություն հայտնենք, որ կա մեծ ուշադրություն՝ կապված գագաթնաժողովի և ստորագրվելիք համաձայնագրի հետ։ Կարծում եմ, որ հայաստանյան լրատվամիջոցներին շատ է օգնել այն փաստը, որ համաձայնագրի տեքստը նախապես հրապարակված էր, և դա որոշակի խոչընդոտ հանդիսացավ իրականության հետ կապ չունեցող տարբեր մեկնաբանությունների համար։ Ես համոզված եմ, որ եթե տեքստը հրապարակված չլիներ, մենք ինչ հորինված դրույթներ ասես, որ չէինք տեսնի լրատվամիջոցներում։

Ես չէի ասի, որ հայաստանյան լրատվամիջոցների աշխատանքը կարելի է քարոզչություն կոչել, բայց ամեն դեպքում տեղեկատվական անհրաժեշտ միջավայր ձևավորվել էր, և կարծում եմ՝ այն ձայները, որ հնչում էին մինչև հրապարակումը՝ ընդդեմ Հայաստանի եվրոպականացման, որոշ չափով հնարավոր եղավ լռեցնել։ Թեպետ կան առանձին լրատվամիջոցներ, որոնք շարունակում են այդ գծի վրա մնալ և մասսամբ կրկնում են այն քարոզչական հորինվածքները, որոնք մենք տեսնում ենք ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այս ամբողջ ժամանակահատվածը հատկանշական էր նրանով, որ մոտավորապես նույն ուղերձն էր, նույն գնահատականները մենք տեսնում էինք ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցներում։ Եվ դա հուշում է, որ այստեղ կարող են որոշակի փոխկապակցված երևույթներ լինել։

– Կարո՞ղ ենք ասել, որ 5-րդ շարասյան աշխատանքը Հայաստանում ձախողվեց՝ հասարակության կարծիքի ձևավորման առումով։

– Ես չէի համարի, որ դա հինգերորդ շարասյունն է։ Մեր հասարակության մեջ ուղղակի կային մարդիկ, որոնք բավարար իրազեկված չեն։ Նրանց վրա գուցե այդ քարոզչությունն ազդել է, և դա է հիմնական պատճառը, թե ինչու է պետք շատ հետևողական և լուրջ աշխատանք տանել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները հասկանան, որ երկրի զարգացման համար մենք այսօր այլընտրանքային ճանապարհ չունենք։ Խոսքն այն մասին չէ, որ մենք մոռանանք Ռուսաստանի հետ հարաբերությունները և կտրուկ փոխենք արտաքին քաղաքական վեկտորը, բայց զրկվել Եվրամիության հետ հարաբերությունների խորացումից՝ Հայաստանի համար նշանակում է երկար տարիներով բացառել որևէ առաջընթացի հնարավորություն։ Դա պետք է շատ հստակ բացատրել հանրությանը, անկեղծ լինել և այնպիսի իրատեսական պատկերացումներ ձևավորել, որ սա երկկողմանի գործընթաց է, իսկ ցանկացած երկկողմանի գործընթացում պետք է հաշվի առնել նաև մյուս կողմի շահագրգռություններն ու առաջնահերթությունները։ Եվ այդպես երկկողմանի հարգանքի ու շահերի գիտակցման համատեքստում պետք է շարունակել աշխատանքը։ Դա այն ոճն է, որը հնարավոր է Եվրամիության հետ հարաբերություններում, բայց որը, ցավոք սրտի, հնարավոր չեղավ Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերություններում։ Այնտեղ մենք միայն տեսանք հակասությունների խորացում, միմյանց շահերի արհամարհում։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում