Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Լավրովի ուղերձը Բաքվին շատ հստակ էր. Ադրբեջանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցով մեր տարածաշրջանում է: Նախապես հայտարարվել էր, որ Լավրովի այցը Բաքու և Երևան կապված է Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և այս առիթով նախատեսված միջոցառումների հետ, բայց նաև նշվել էր, որ քննարկվելու են միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, իսկ ավելի կոնկրետ՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, նա ժամանել է Բաքու: Նույն օրը նրան իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահը: Եվ պետք է ասել, որ Բաքվում Լավրովի հանդիպումների ու ելույթների մասին ընդհանուր տեղեկատվությունից տպավորությունն այն է, որ այնուամենայնիվ, քննարկման հիմնական թեման եղել է հենց ղարաբաղյան հարցը: Թեև, իհարկե, օրակարգում ընդգրկված են եղել նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, օրինակ, ստորագրել են փաստաթուղթ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ: Իսկ Ղարաբաղի հարցի առնչությամբ կարելի է առանձնացնել մի քանի ուշագրավ հայտարարություններ:

Մասնավորապես, Իլհամ Ալիևը Լավրովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է, թե Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հարցի «շուտափույթ» լուծմամբ: Լավրովն իր հերթին ավելի ուշ՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների խնդիրները չեն ազդում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների համագործակցության վրա:

«Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ Լավրովն այս հայտարարությամբ փաստացի կանխեց ռուս-ամերիկյան խնդիրները Ադրբեջանի կողմից շահարկելու հնարավորությունը: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը վերջնականապես կորցրեց Լեռնային Ղարաբաղը:

– Պարոն Տարասով, ի՞նչ արդյունքներ է գրանցել Լավրովի այցն Ադրբեջան: Ի՞նչ հետևություններ կարող ենք անել:

– Առաջին տպավորությունն այն է, որ Լավրովին պտտեցրել են, ինչպես ասում են «ծիսական շրջանով»: Նախ, Լավրովը ելույթ է ունեցել դիվանագիտական ակադեմիայում: Նրան դիտավորյալ են այնտեղ քարշ տվել, որպեսզի նա բացի խաղաքարտերը, բայց Լավրովը չեզոքացրեց Ադրբեջանի ամերիկյան խաղաքարտը: Նա ասաց, որ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի Միացյալ Նահանգների հետ, բայց ղարաբաղյան հարցում, որքան էլ տարօրինակ է, «մենք ընդհանուր դիրքորոշում ունենք»:

– Ի՞նչ տողատակեր ունի այս հայտարարությունը:

– Այո, սա գլխավոր մոտեցումն է: Նշանակում է՝ ձախողվել են բոլոր փորձերը՝ միացնելու Թուրքիային կամ մեկ ուրիշի ղարաբաղյան գործընթացին, հետևաբար միջնորդներն ընտրում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման սցենարը: Երկրորդը, նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալու է Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը, որտեղ շարունակվում է պայքարն այն հարցի շուրջ, թե ինչ ձևակերպումներ պիտի տեղ գտնեն եզրափակիչ հռչակագրի տեքստում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Հայերն այնտեղ շատ գրագետ աշխատեցին՝ հանեցին բոլոր ձևակերպումները, և հիմա ասում են, որ լինելու են չեզոք ձևակերպումներ: Պատճառն այն է, որ Եվրոպան չի համաձայնվում օգտագործել տարածքային ամբողջականության պահպանման տերմինն Ադրբեջանի և Եվրամիության երկկողմ փաստաթղթերում: Սա շատ սկզբունքային հարց է: Ադրբեջանն օգտագործում էր իր բոլոր ռեսուրսները՝ էներգետիկ, կոմունիկացիոն և այլն, այս հարցում առավելություն ստանալու համար, բայց դա օգուտ չի բերում, որովհետև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության մոտեցումները ղարաբաղյան հարցում համընկնում են:

Գլխավորն այն է, որ բանակցությունների հիմքում առայժմ դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնցում, իմ կարծիքով, գլխավորը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հարցն է: Իսկ ընդհանուր առմամբ, սկզբունքային հանգամանքն այն է, որ Էրդողանի վերջին հայտարարությունից հետո, թե Պուտինը չի հավատում կարգավորման հնարավորությանը, կարելի է ասել՝ հակամարտությունը գնում է դեպի սառեցում: Եվ հիմա Լավրովը, որը Բաքվից արդեն մեկնել է Երևան, հետևելու է այս սցենարին, որ անհրաժեշտ է կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:

Ըստ երևույթին, եղել են բանավոր պայմանավորվածություններ Պուտինի և Ալիևի միջև: Ալիևը բանավոր խոստացել է, որ կստորագրի Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ տեղադրելու, Կասպրշչիկի մանդատի ընդլայնման մասին, բայց չի կատարել իր խոստումը, այդ պատճառով էլ Պուտինը հրաժարվում է խոսել նրա հետ ղարաբաղյան կարգավորման մասին: Դա է, ըստ էության, հաստատում նրանց հանդիպումը Թեհրանում: Ադրբեջանցիները գրում են, թե իբր քննարկվել է ղարաբաղյան հարցը, բայց իրականում ոչինչ էլ չի քննարկվել, այլ քննարկվել են ընդհանուր տարածաշրջանային կոնֆլիկտները: Ստացվում է, որ Թուրքիայի միջոցով Ռուսաստանի վրա ազդելու Ադրբեջանի փորձը ձախողվում է: Ադրբեջանը ձախողվում է եվրոպական, ամերիկյան ուղղություններով: Եվ Լավրովը, ելույթ ունենալով Բաքվում, կանխեց ամերիկյան խաղաքարտի խաղարկման հնարավորությունը՝ շեշտելով, որ չնայած ռուս-ամերիկյան հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրներին՝ երկու երկրները շարունակում են համագործակցել ղարաբաղյան հարցի շուրջ: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն վերջնականապես պարտվեց, կորցրեց Ղարաբաղը:

Ադրբեջանը փորձեց ինչ-որ բան անել: Աշխատում է նաև ադրբեջանական լոբբին Ռուսաստանում՝ ի դեմս Ալեքսանդր Դուգինի, «Զավտրա» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պրոխանովի, Մարկովի: Նրանք շրջանառում են լուրեր հինգ կամ յոթ շրջանների վերադարձի և այլն, և այլն: Հայտարարում են նույնիսկ, թե իբր գոյություն ունի «Լավրովի պլան»: Ոչ մի «Լավրովի պլան» էլ գոյություն չունի և գոյություն չի ունեցել, բայց կան բանակցային գործընթացի որոշ նրբերանգներ, որոնց մասին Լավրովը բարձրաձայնել է Բաքվում, և դա հիմք է տվել ադրբեջանական և թուրքական կողմերին խոսելու Հայաստանի վրա իբր թե ճնշում գործադրելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, որպեսզի Հայաստանն ինչ-որ տարածքներ զիջի Ադրբեջանին: Հիմա պարզվում է, որ դա ամբողջությամբ բլեֆ է և չի համապատասխանում իրականությանը: Խնդիրն այլ է, որ հաշվի առնելով բանակցային գործընթացում առաջացած փակուղին՝ հարկավոր է սառեցնել կոնֆլիկտը, որովհետև նախաձեռնություններ չկան ոչ այս, ոչ էլ մյուս կողմից:

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Լավրովի այցի կապակցությամբ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի կայքում հրապարակված հոդվածը, որտեղ հեղինակները գրում են, թե ինչ առաջարկներ են դրված բանակցությունների սեղանին իրենց տեղեկություններով, և ինչ առաքելությամբ է Լավրովը մեկնել Բաքու և Երևան: Այս թերթը Լավրովի նմանատիպ այցերի նախօրեին գրեթե ամեն անգամ կազմակերպում է տեղեկատվության արտահոսքեր: Մոտ երկու տարի առաջ գրել էր «Լավրովի պլանի» մասին, և Երևանում դա ընկալում են որպես որոշակի ազդակ պաշտոնական Մոսկվայի կողմից: Այս հրապարակումները ռուսական քաղաքականության համատեքստում են, թե՞ ավելի շատ կապված են ադրբեջանական լոբբիի հետ, որովհետև վերջին հոդվածում ադրբեջանամետ շեշտադրումները շատ ակնհայտ են:

– Կարող են տպագրել՝ ինչ ասես, բայց խնդիրն այն է, որ բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով, արվում են շատ վերացական ու անորոշ հայտարարություններ, և դա թույլ է տալիս քաղաքագետներին մեկնաբանել գործընթացը՝ ինչպես ուզեն: Ոչ մի ադրբեջանամետ և նույնիսկ հայամետ շեշտադրումներ էլ չկան: Պետք է հասկանալ, որ Բաքուն իր շահերի տեսանկյունից է հարցին նայում, իսկ Երևանը՝ իր շահերի տեսանկյունից, և Երևանն ուզում է, որ Մոսկվան իր կողմից հանդես գա, Բաքուն իր վրա է վերմակը քաշում: Իսկ Մոսկվան, ներեցեք, կայսերական կենտրոն է: Մոսկվան չի ուզում ամբողջությամբ կորցնել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը, բայց ուզում է կառուցել գործողությունների այնպիսի հարացույց, որը թույլ կտա հանգուցալուծում գտնել այս հիմնախնդրին: Ընդհանրապես Մոսկվան կողջուներ, եթե Ադրբեջանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը: Այդ դեպքում կբացվեին սահմանները, տարածաշրջանի երկրները կհարաբերվեին այնպես, ինչպես Եվրամիության երկրները: Եվ պատահական չէ, որ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը կողջունի Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը: Գուցե դիտարկվում է փախստականների որոշ մասի վերադարձը Ղարաբաղի տարածք՝ դատարկ շրջանները, որոնք բնակեցված չեն, օրինակ՝ Աղդամ, Ֆիզուլի և այլն: Բայց դա չի փոխում ժողովրդագրական պատկերը և չի ազդում Արցախի կարգավիճակի վրա:

Պետք է հասկանալ շատ կոնկրետ մի բան, որ ոչ մի «Լավրովի պլան» չի եղել բնության մեջ: Մինսկի խմբի համանախագահները միասնական մոտեցում ունեն տվյալ հարցում, և Լավրովը հաստատեց այդ փաստը: Նշանակում է՝ կա սեփական տեսակետը իրավիճակին, որը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին:

– Այնուամենայնիվ, ո՞րն էր Լավրովի այցի գլխավոր շարժառիթը: Դա առաջին հերթին բացատրվեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ կապված տոնակատարությունների հետ, բայց ավելի շատ, կարծես, քննարկվեց Ղարաբաղի հարցը:

– Ամենայն հավանականությամբ Լավրովը եկել է նախագահի կարգադրությամբ, որովհետև կար որոշակի ինտրիգ, Ադրբեջանը փորձում էր գործընթացի մեջ ներգրավել Թուրքիային, Թեհրանում բարձրացրեց այս հարցը: Եթե Էրդողանը Սոչիում հայտարարեր, որ Թուրքիան, օրինակ, ստորագրում է ցյուրիխյան արձանագրությունները, բացում է Հայաստանի հետ սահմանը և դրանից հետո սկսում ենք խոսել Ղարաբաղի հարցի մասին, դա կլիներ բոլորովին այլ իրավիճակ: Բայց Էրդողանը վախեցավ նման բան անել, որովհետև քրդերն են ընդվզել արևելյան շրջաններում, ի հայտ է գալիս նոր Քրդստան, և եթե այս իրավիճակում նա բացի Հայաստանի հետ սահմանը, նրան երկու օր անց կհեռացնեն իշխանությունից: Ռոմանտիկ պետք չի լինել: Սա սովորական բլեֆ է: Էրդողանը փորձում է չկորցնել Ադրբեջանը: Իսկ Ալիևը հայտնվել է փակուղու մեջ. նա մեկ դիմում է Իրանին, մեկ Թուրքիային, մեկ էլ Միացյալ Նահանգներին: Բայց Լավրովը շատ հստակ հասկացրեց, որ պետք չի շահարկել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների տարաձայնությունները: Երկրորդը, կռիվ է գնում Արևելյան գործընկերության շրջանակներում: Հայերն այնտեղ էլ են հաղթում: Անկեղծ ասած՝ զարմանում եմ, թե որտե՞ղ են ընդհանրապես ադրբեջանցի դիվանագետները սովորել: Նրանք չեն կարողանում պաշտպանել իրենց ազգային շահերը: Ընդհանրապես այդ ռեժիմին պետք է դատեն: Նրանք դավաճանել են իրենց ժողովրդի ազգային շահերը: Սրանք նեղմիտ թերուսներ են, կիսագրագետներ են: Ալիևը վատ կրթություն է ստացել ՄԳԻՄՕ-ում, իսկ նրանք հայտարարում են, թե Սարգսյանը դաշտային հրամանատար է: Սարգսյանը շախմատիստ է և փայլուն կերպով հաղթում է նրանց: Սարգսյանը հաղթում է Ալիևին բոլոր ուղղություններով: Նրանք պետք է ընդունեն այս փաստը: Նրանք չեն հասկանում, շարունակում են զենք գնել և այլն, բայց Ռուսաստանը, Իսրայելը, Պակիստանը և մյուս երկրները պարզապես «կթում են» Ադրբեջանին: Զենք գնելը բավարար չէ: Պետք է նախ սովորել կրակել այդ հրանոթներից:

– Լավրովի ասածը կարո՞ղ ենք համարել ուղերձ կոնկրետ Ադրբեջանին, որ իմաստ չունի շահարկել ռուս-ամերիկյան տարաձայնությունները՝ փորձելով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

– Իհարկե, դա հստակ ազդակ է Ադրբեջանին: Ավելի անկեղծ հնարավոր չէր ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում